Երեխաները այնքան էներգիայով լի են, որ թվում է, որ նրանք քնի անհրաժեշտություն չունեն, բայց նոր հետազոտությունը ցույց է տվել, որ քնի պակասը երեխայի մոտ կարող է ճարպակալում առաջացնել։ Մասաչուսեթսի մանկական հիվանդանոցի աշխատակիցների կողմից անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ ցանկացած երեխա, ով սահմանված չափից ավելի պակաս է քնում, մանկության եւ վաղ մանկության շրջանում, 7 տարեկանոււմ կունենա բարձր աստիճանի ճարպակալում, հաղորդել է Medical Daily-ին։
«Ի տարբերություն հրապարակված այլ հետազոտությունների, մենք կոնկրետ կրիտիկական ժամանակաշրջան չենք առանձնացրել, որի ժամանակ քնի տեւողությունը կարող է ազդել երեխայի քաշի ավելացման վրա։ Ավելի ճիշտ կլինի ասել, որ վաղ մանկության շրջանում քնի պակասը կարող է ունենալ անբարենպաստ հետեւաանքներ»,- հայտնել է մամլո հաղորդագրության մեջ գլխավոր հեղինակ, Մասաչուսեթսի Ընդհանուր մանկական հիվանդանոցի մանկաբուժության բաժնի ղեկավար, դոկտոր Էլսի Թավերասը։
Հետազոտության մեջ վերլուծվել են քնի պակասի երկարաժամկետ ազդեցությունները երեխայի ծննդից մինչ 7 տարեկան հասակը։ Մայրիկներին պարզապես հարցրել են, թե օրական քանի ժամ են քնել իրենց երեխաները 6 ամսվա, 3 տարվա եւ վերջապես, 7 տարվա ընթացքում եւ գիտնականները լրացրել են անկետաներ, երբ նրանք եղել են 1, 2, 3, 4, 5 եւ 6 տարեկան։ 7 տարեկանից հետո չափել են երեխայի հասակը, քաշը եւ մարմնի զանգվածը, օրգանիզմի ընդհանուր ճարպը, որովայնի շրջանում առաջացած ճարպը, մկանային զանգվածը եւ իրանի ու մեջքի շրջանագիծը։
Քնի անբավարար քանակը վեց ամսականից մինչեւ երկու տարեկան երեխաների համար համարվում է 12 ժամից պակաս քունը, 10 ժամից պակաս՝ 3-ամյա եւ 4-ամյա երեխաների եւ 9 ժամից պակաս՝ 5-7 տարեկան երեխաների համար։
Արդյունքները ցույց են տվել, որ քնի պակաս ունեցող երեխաների օրգանիզմում առկա է ավելի մեծ քանակությամբ ճարպ, այդ թվում՝ որովայնի շրջանի ճարպը, որն ավելի վտանգավոր է։






