Մարդիկ երբեմն վախենում են ընդմիշտ թողնել ծխելը, քանի որ մտածում են, որ ավելորդ քաշ են հավաքելու,ասել են Փենն համալսարանի հետազոտողները։

Գիտնակնները հետեւել են 300 մոլի ծխողների, երբ նրանք փորձել են թողնել ծխելը եւ պարզել, որ այս մարդկանց կեսից ավելին ձեռք է բերել մոտ 11կգ քաշ, հաղորդում է Fox News-ը։ Նման փորձառությունը կանխում է ծխոխների՝ ծխելուց հրաժարվելու հաջորդ փորձերը, ասել է հետազոտության հեղինակ դոկտոր Սյուզան Վելդհեերը։

Ինչու՞ է այդպես լինում։ Նիկոտինը ախորժակը ճնշելու հատկություն ունի, այդ պատճառով նախկին ծխողների ախորժակը ավելի մեծ է։ Բացի այդ, նիկոտինը նպաստում է նյութափոխանակությանը, իսկ դրա բացակայության դեպքում օրգանիզմը սկսում է ավելի քիչ քանակությամբ կալորիաներ այրել։ Եվ երրորդ հանգամանքը. ծխողները ձեռքը բերանը տանելու սովորություն ունեն։

Այնուամենայնիվ, ծխելուց հրաժարվելը ունի մեծ առավելություններ (օրինակ, նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը), եւ նրա օգտակար հատկությունները գերազանցում են 5-6կգ քաշի ավելացման հետեւանքով առաջացած բացասական երեւույթներին, ասված է Ամերիկյան Բժշկական Ասոցիացիայի 2013թ-ի ամսագրում հրապարակված հետազոտության մեջ։

Ծխելուց հրաժարվելը երկար եւ դժվար մի գործընթաց է, բայց դրա համար կան հատուկ նիկոտինային կպչուն սպեղանիներ (пластыри), սառնաշաքարներ, շնչադիմակներ, որոնք նվազեցնում են ախորժակը։ Օգտագործեք նիկոտինափոխարինման թերապիայի եւ դեղորայքի համակցությունը, օրինակ, բուպրոպիոն (Zyban),  որը օգնում է ազատվել ծխելու կախվածությունից, ինչպես նաեւ կանխում է ավելորդ քաշի ձեռքբերումը՝ ի տարբերություն այն ծխողների, ովքեր ընդունում են պլացեբո, ասված է 2013թ-ի կախվածության վարքագծի մասին նոր հետազոտության մեջ։