53-ամյա հնդիկ քահանա Բհարաթ Թիվարիի հասակը չի գերազանցում 60 սմ-ն. նա դադարել է աճել 5 տարեկանում: Քահանան խորհրդավոր հիվանդություն ունի, որի պատճառով ոսկորները չեն աճում եւ կարծես հյուսված են միմյանց:
Բհարաթի մոտ խնդիրները սկսվել են դեռ 5 տարեկանում, սակայն բժիշկները մինչեւ հիմա չեն կարողանում ախտորոշել նրա հիվանությունը: Չնայած նա ամենեւին հարուստ ընտանիքից չէ, ծնողները փորձել են բուժել նրան, սակայն ոչինչ չի օգնել:
Աշխատել նա չի կարող, ուստի ծառայում է տաճարում եւ տարբեր կրոնական ծիսակատարություններ է կատարում: Քաղաքի բնակիչները, որում ապրում է Բհարաթը, հարգանքով են վերաբերվում նրան, իսկ ոմանք նույնիսկ կարծում են, որ նա հնագույն աստվածության վերածնված մարմինն է: Քահանայի մոտ են գալիս նույնիսկ հեռավոր շրջաններից՝ նրա օրհնությունն ընդունելու համար:
«Ես այսպիսին եմ դեռ մանկուց, եւ ես չգիտեմ, թե ինչ է ինձ հետ տեղի ունեցել, - պատմել է Բհարաթը: - Ես հավատում եմ Աստծուն եւ գիտեմ, որ ամեն ինչ տեղի է ունենում իր գաղափարի համաձայն: Իմ խնդիրը եւս նրա գաղափարն է, ուստի ես չպետք է տխրեմ դրա պատճառով եւ ընկճախտի մեջ ընկնեմ: Ես հիվանդ չեմ, տխուր չեմ, խնդիր չկան»:
Չնայած մարմնի հազվագյուտ դեֆորմացիային՝ նրա առօրյա խնդիրներն այդքան էլ շատ չեն: Մասնավորապես, նա կարող է ճանապարհորդել, հագուստ լվանալ, ինքնուրույն գնալ շուկա, թեյ եփել եւ նույնիսկ հյուրասիրել այն հյուրերին:






