Ամստերդամից 18-ամյա մի աղջիկ անտանելի ցավ է զգացել, երբ նրա ֆալոպյան փողը հանկարծակի պտտվել է, ընդ որում՝ 4 անգամ: Աղջիկը, որի անունը չի նշվում, սկսել է անդադար փսխել:

Երեք օր աղջիկը տառապել է ցավերից եւ փսխումից, մինչեւ, վերջապես, դիմել է Onze Lieve Vrouwe Gasthuis հիվանդանոց: Բժիշկները անմիջապես չեն հասկացել, թե ինչ է կատարվում նրա հետ: Մասնագետներն ուսումնասիրել են աղջկա հեշտոցը, թեպետ աղջիկը կույս էր: Իսկ ավելի ուշ արված ուլտրաձայնային ուսումնասիրությունը ցույց էր տրվել, որ աղջկա ուղիղ ձվարանում 31/44 մմ չափի կիստա է գոյացել, իսկ ֆալոպյան փողը, կարծես, լցված էր հեղուկով եւ պպտված էր:

Բժիշկները ստիպված էին փոքր վիրահատություն իրականացնել, որպեսզի ավելի լավ տեսնել եւ հասկանալ, թե ինչ է տեղի ունենում աղջկա ներքին օրգանների հետ: Պարզվել է, որ ֆալոպյան աջ փողը կարմրել էր եւ բորբոքվել: Բժիշկները դուրս են հանել հեղուկը խողովակից եւ վերադարձրել են այն ճիշտ դիրքի: Աղջկա վիճակը բարելավվել է վիրահատությունից անմիջապես հետո, եւ նույն օրը նրան դուրս են գրել:

Բժիշկներին այդպես էլ չի հաջողվել հասկանալ, թե ինչու էր աղջկա խողովակը պտտվել: Ամենից հաճախ խնդիրը կապում են ձվարաններում կիստաների, վարակների եւ էնդոմետրիոզի հետ: