Ամերիկացի գիտնականները ֆՄՌՏ փորձի միջոցով պարզել են, թե ինչպես է կանաբիդիոլը (հոգեակտիվ հատկություններ չունեցող կանաբինոիդը) թեթեւացնում փսիխոզի նախանշանները: JAMA Psychiatry ամսագրի հոդվածում նշվում է, որ փսիխոզի զարգացման բարձր վտանգ ունեցող կամավորների մոտ կանաբիդիոլի ընդունումը բարձրացրել է ուղեղի որոշ հատվծաների ակտիվությունը՝ պլացեբո խմբից «թուլացած» հիվանդների մոտ:
Կանաբիսի հոգեակտիվ բաղադրիչի՝ տետրահիդրոկանաբիդիոլի օգտագործումը հաճախ կապում են փսիխոզի նախանշանների զարգացման հետ. հիմնականում գլխուղեղի դոֆամինային եւ գլուտամատային հաղորդիչների վրա դրա ազդեցության պատճառով: Դրա համար կանաբիսը խորհուրդ չի տրվում հոգեկան վիճակների զարգացման վտանգ ունեցող մարդկանց: Սակայն կառուցվածքով դրան մոտ կանաբիդիոլը, ընդհակառակը ունի հակափսիխոտիկ հատկություններ՝ նվազեցնում է տագնապը եւ կարգավորում է մտածողությունը:
Համարվում է, որ փսիխոզը ազդում է միջին քունքային հատվածների, զոլավոր մարմնի եւ միջին ուղեղի վրա՝ գլխուղեղի դոֆամիներգետիկ համակարգի հատվածների վրա, որը կարեւոր դեր է խաղում մտածելու եւ զգացմունքների կարգավորման գործում:
Այս մեխանիզմը որոշել են ուսումնասիրել Լոնդոնի Թագավորական քոլեջի Հոգեբուժության, հոգեբանության եւ նեյրոգիտության ինստիտուտից գիտնականները Սագնիկա Բատաչարի ղեկավարությամբ: Դրա համար նրանք փորձ են կատարել, որին մասնակցել է փսիխոզի զարգացման վտանգով 33 մարդ եւ 19 մարդ ստուգողական խմբից:
Փորձի սկզբում ակտիվ խմբին բաժանել են 2 ենթախմբի. առաջինը (16 մարդ) ընդունել է 600 մգ կանաբիդիոլ , երկրոդը (17 մարդ) պլացեբո է ստացել: Ստուգողական խումբը ոչ մի դեղամիջոց չի ստացել: Փորձն ինքնին անցել է ֆունկցիոնալ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի օգտագործմամբ: Սկանավորման ժամանակ մասնակիցներին մի քանի բառ են ներկայացրել եւ խնդրել են որոշել՝ համապատասխանում են արդյոք դրանք իրար: Երկրորդ առաջադրանքի ժամանակ մասնակիցներին միայն մեկ բառ են ցույց տվել եւ խնդրել հիշել երկրորդը՝ այն, որը նշվել էր առաջին առաջադրանքի ժամանակ:
Առաջադրանքների կատարման ժամանակ պլացեբոյի խմբի մասնակիցների ուղեղում նկատվում էր պոչավոր կորիզի, պարահիպոկամպային գալարում (դրա աշխատանքի խախտումը նկատվում է Ալցհեյմերի հիվանդությամբ մարդկանց մոտ), եւ միջին ուղեղում ակտիվության նվազեցում: Ընդ որում այս հատվածների ակտիվությունը ակտիվ խմբում ավելի բարձր էր, քան պլացեբո խմբում, բայց ցածր, քան ստուգողականում:
Ստացված տվյալների հիման վրա հեղինակները եկել են այն եզրակացության, որ կաբիդիոլը թուլացնում է փսիխոզի զարգացման նեյրոնային պաթոգենեզը: Ընդ որում դրա գործողությունը «թեթեւ» է եղել, փսիխոզի ժամանակ ուղեղի հատվածների խախտված ֆունկցիոնալությունը վերականգնվել է, ճիշտ է, չի հասել ստուգողական խմբի առողջ մարդկանց մակարդակին:






