Որպեսզի երեխաներն ավելի առողջ մեծանան, եւ նրանց ուղեղը բնականոն ձեւով զարգանա, անհրաժեշտ է նրանց տալ բարձր կալորիականությամբ մթերքներ եւ առողջ ճարպեր։ Երբ մենք ասում ենք «մանկական սնունդ», մենք պետք է պատկերացնենք ոչ թե արագ պատրաստվող մի ուտեստ, այլ օգտակար եւ առողջարար մթերքները, հաղորդում է Fox News-ը։
Ահա մի քանի մթերքներ, որոնք անհրաժեշտ է ներառել Ձեր երեխայի սննդակարգի մեջ։
Ձվի դեղնուց
Ձվի դեղնուցը՝ հատկապես տնական հավերի ձվի դեղնուցը, բացի խոլինից, ամինաթթուներից եւ վիտամին А-ից, պարունակում է երեխայի ուղեղի եւ նյարդային համակարգի լավ զարգացման համար անհրաժեշտ ճարպ եւ խոլեստերին։ Երեխային անհրաժեշտ բոլոր սննդարար նյութերը առկա են հենց ձվի դեղնուցի մեջ։ Հետեւաբար մոռացեք սպիտացուցային օմլետների մասին եւ երեխայի համար պատրաստեք սպիտակուցով եւ դեղնուցով նորմալ ձվածեղ։
Լյարդ
Թռչնի լյարդը (հատկապես թռչնաբուծարանի) պարունակում է մեծ քանակությամբ վիտամին А, ինչը երեխաների զարգացման համար կարեւոր սննդանյութ է։ Բացի այդ, լյարդը հարուստ է երկաթով եւ վիտամին В12-ով։ Այն նաեւ պարունակում է այլ սննդարար նյութեր, ինչպիսիք են խոլինը եւ խոլեստերինը, որոնք կարեւոր են երեխայի ուղեղի առողջ զարգացման համար։ Քանի որ լյարդը ունի յուրահատուկ համ, սկսեք փոքր չափաբաժիններից՝ աստիճանաբար ընտելացնելով երեխային։ Փորձեք այն խառնել մսային կոտլետների եւ կոլոլակների կամ սպագետիի համար նախատեսված մսի սոուսի մեջ։
Սաղմոնի խավիար
Սաղմոնի խավիարը հարուստ է օմեգա 3 անճարպ թթուներով. սաղմոնի խավիարը պարունակում է գրեթե 3.5 անգամ ավելի, քան ինքը՝ սաղմոնը։ Դուք կզարմանաք՝ տեսնելով, թե ինչ հաճույքով են երեխաները ուտում այս փոքրիկ գնդիկները։
Մսի տնական արգանակ
Մարմանդ կրակի վրա պատրաստված մսի արգանակը՝ հատկապես մսի ոսկորների արգանակը, շատ հարուստ է սննդարար նյութերով։ Եռման ընթացքում ոսկորներում առկա ողջ հանքային նյութերը եւ վիտամինները դուրս են գալիս՝ հարստացնելով արգանակը սնդդարար նյութերով։ Տնական արգանակը պարունակում է վիտամիններ, ժելատին եւ գլիկոզամինոգլիկաններ, որոնք նպաստում են ոսկորների, մազերի, եղունգների եւ հոդերի առողջ աճին։
Արգանակով կարելի է պատրաստել ապուրներ, թանձրուկներ եւ սոուսներ։
Տավարի միս
Տավարի միսը հարուստ է երկաթով, ցինկով եւ В վիտամինների խմբով, որոնք մեծ նշանակություն ունեն առողջ զարգաացման համար։
Կոկոսի մթերքներ
Կոկոսի յուղը, կոկոսի՝ քերած ոչ քաղցր ընկույզը, կոկոսի սերուցքը եւ ամբողջական կոկոսի պահածոները մեծապես սնուցում են երեխային՝ թեկուզ դրանք լինեն քիչ չափաբաժիններով։ Կոկոսի մթերքները պարունակում են օգտակար ճարպեր եւ տրանսճարպեր։ Հայտնի է նաեւ, որ կոկոսի մթերքները մեծ քանակությամբ լաուրինային թթուներ են պարունակում, որոնք բարձրացնում են իմունիտետը եւ ունեն հակավիրուսային եւ հակաբակտերիալ հատկություններ։






