Գիտնականները գիրության դեմ պայքարի միջոց են գտել: Սինհուա գործակալության հաղորդմամբ՝ Հելմհոլցի Մյունխենի կենտրոնն ուշադրություն է դարձրել չինական ավանդական բժշկության մեջ օգտագործվող դեղամիջոցների մեկի բուսական բաղադրիչի՝ ցելաստրոլի վրա: Հետազոտությունները ցույց են տվել, որ ցելաստրոլը նպաստում է դիաբետով գիրուկ մկների քաշի զգալի նվազման:
Շատերի մոտ քաշի ավելացումը կարող է կապված լինել հագենալու զգացողության բթացման հետ, ինչը կապված է լեպտին հորմոնի վատ «աշխատանքի» հետ: Միաժամանակ, հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ցելաստրոլը վերականգնում է լեպտինի զգայնությունը՝ այդպիսով ուժեղացնելով հագենալու զգացողությունը:
Այսպես, գիրուկ մկները ցելաստրոլի ազդեցությամբ սովորականից շատ ավելի քիչ են կերել, ինչի արդյունքում քաշի միջին կորուստը կազմել է շաբաթական մարմնի զանգվածի շուրջ 10%-ը:






