Ընդամենը երկու րոպե ինտենսիվ եւ հոգնեցնող մարզանքները բավական են 2-րդ տիպի դիաբետը կանխելու համար, պարզել է նոր հետազոտությունը։
Շաբաթական երկու անգամ ուժային վարժություններ կատարելը կարող է կանխել դիաբետի առաջացման վտանգը, եւ այն նույնքան արդյունավետ է, որքան ամենօրյա 30 րոպեանոց մարզանքները, պարզել են Abertay համալսարանի բրիտանացի հետազոտողները։
Biology ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները հիմնված են ավելորդ քաշ ունեցող հիվանդների ուսումնասիրության վրա, ում մոտ դիաբետի առաջացման մեծ վտանգ է եղել։ Հիվանդները ինտենսիվ մարզվել են ութ շաբաթվա ընթացքում. շաբաթական երկու օր 10 անգամ 6 վայրկյան հեծանիվ են քշել, ինչը ընդհանուր առմամբ կազմում է շաբաթական 2 րոպե մարզանք։
Կարճ, սակայն ինտեսնիվ մարզումները բավարար են սիրտ-անոթային համակարգի վիճակը զգալիորեն բարելավելու համար եւ բարձրացնում են ինսուլինի զգայունությունը՝ արյան շաքարը արյան շրջանառությունից հեռացնելու օրգանիզմի ունակությունը։






