Համակարգչի դիմաց երկար նստելը կարող է պարանոցի շրջանում լարվածություն առաջացնել, գոլֆ խաղալը՝ ուսերի հատվածում ցավ, իսկ անհարմար դիրքով նստելը կարող է մեջքի շրջանում ցավերի պատճառ դառնալ:

Մկանների ցավը, որպես կանոն, անցնում է 2-3 օր հանգստանալուց հետո: Բայց եթե Ձեզ մոտ մկանների՝ հատկապես պարանոցի, ուսերի եւ մեջքի ցավը անընդհատ կրկնվում է, ապա փորձեք գտնել ցավի ամենաուժեղ կետը՝ տրիգերային (ձգանային) կետը:

Տրիգերային կետերը կանանց մկանային մանրաթելերի հանգույցներն են, որոնք չեն թուլանում: Համաձայն Քլիվլենդի կլինիկայի ցավի վերահսկման մասնագետ, բժշկական գիտությունների դոկտոր Դանիել Լեյցմենի, այդ կետերը գերազանցապես գտնվում են սեղանաձեւ մկաններում, որոնք ձգվում է գանգից մինչեւ մեջքի միջին հատվածը:

Տրիգերային կետերի ցավերը բավականին հաճախ հանդիպող երեւույթներ են, ասել է դոկտոր Լեյցմենը: Բայց կան մեղմելու մի քանի  տնային միջոցներ:

Մերսում. կամաց շփեք այդ կետը՝ փորձելով թուլացնել սեղմված մկանային մանրաթելերը:

Դեղամիջոց. հակաբորբոքային միջոցները կարող են օգնել թուլացնել ցավը: Կարելի է նաեւ օգտագործել ջեռակ կամ սառույց: Նման դեպքում եւ տաքը, եւ սառը շատ օգտակար են:

Փորձեք գտնել հիմնական հաստացումները: Զգույշ փորձեք ուղղել այն՝ մկանները մեղմելու համար: Դրա պատճառ կարող են դառնալ վատ կեցվածքը կամ անհարմար աշխատավայրը կամ հնարավոր է, անհարմար դիրքով քնելը: «Մշտական ծանրաբեռնվածությունը կարող է մկանային լարվածության պատճառ դառնալ»,-ասել է դոկտոր Լեյցմենը: «Անգամ հոգեկան լարվածությունը կարող է առաջացնել մկանների եւ ձգան կետերի լարվածություն»:

Մարզվեք. ֆիզիկական վարժությունները շատ օգտակար են տրիգերային կետերի դեմ պարքարի համար, ասել է դոկտոր Լեյցմենը: Փորձեք ցատկել՝ վեր բարձրացրած ձեռքերով, լողալ կամ կատարեք ձեռքերի  այլ  շարժումներ, որոնք մարզում են ուսերի եւ պարանոցի մկանները:

Եթե այս ամենը չի օգնում, ապա անհրաժեշտ է դիմել բժշկի:

«Բժիշկը կարող է տրիգերային կետում ներարկում կատարել՝ մկանը թուլացնելու եւ ցավը մեղմելու համար»,-ասել է դոկտոր Լեյցմանը: