Այս սովորություններն ունեն շատերը եւ նրանք ավելի վտանգավոր են, քան դուք կարող եք պատկերացնել։
1. Սնվելը բաց թողելը Սննունդ ընդունելը բաց թողել պետք չէ՝ նույնիսկ եթե ցանկանում եք նիհարել։ Եթե դուք երկար ժամանակ քաղցած մնաք, եւ հետո սնվեք, դա բացասաբար կազդի նյութափոխանակության վրա, բացի այդ՝ դուք, շուտով կուտեք ավելի շատ, քան մինչ այդ ուտում էիք, եթե սնվում էիք կանոնավոր եւ քիչ-քիչ։ Բացի այդ, եթե դուք պարբերաբար սոված մնաք, ձեր օրգանիզմը կսկսի ճարպ կուտակել։ 2. Պլաստիկ տարաների օգտագործումը Սնունդը, որը պահվել է պլաստիկ տարայի մեջ, կարող է քիմիական նյութեր ներծծել, որոնք առկա են պլաստիկի բաղադրության մեջ։ Հայտնի է, որ այդ նյութերը բացասաբար են ազդում հորմոնալ համակարգի եւ վերարտադրողական առողջության վրա։ Հատկապես վտանգավոր է պլաստիկ սպասքի մեջ տաք կամ ճարպոտ սնունդ լցնելը։ 3․ Էլեկտրոնային գաջեթների օգտագործումը երեկոյան Էլեկտրոնային գաջեթների արձակոած լույսը կրճատում է արտադրվող մելատոնինը՝ հորմոն, որը կարգավորում է քունը։ Արդյունքում քուն մտնելու ու քնի որակի հետ կապված խնդիրներ են առաջանում, իսկ քնի հետ կապված խնդիրները կարող են նպաստել իմունիտետի խանգարմանը, սրտային հիվանդությունների զարգացմանը։ 4․ Բացասական մտքեր Առավոտյան բացասաբար մտքերով վեր կենալն անկողնուց նույնպես շատ վատ միտք է։ Եթե ձեր առավոտը վատ տրամադրութամբ ենք անցկացրել, օրը, ամենայն հավանականությամբ, հաճելիներից չի լինի։






