Հաստ աղու քաղցկեղով հիվանդների աղիներում , ի տարբերություն առողջների, «վատ» մանրէներն ավելի շատ են , իսկ «լավ» կամ պրոբիոտիկ մանրէներն ավելի քիչ, ցույց է տվել նոր հետազոտությունը:
«Վատ» մանրէներ ասածը ֆուզոբակտերիաներն ու Պորֆիրոմոնաս տիպի մանրէներներն են, որոնք տարածվում են բերանում եւ աղիներում, եւ կապված են աղիների բորբոքումների եւ ատամի հիվանդությունների հետ:
Գիտնականները, բժիշկ Ջիյանգ Ահնի գլխավորությամբ, նկատեցին նաեւ, որ հաստ աղու քաղցկեղով հիվանդների մոտ նվազած է «լավ» մանրէների՝ Կլոստրիդիաների, մակարդակը: Այս ֆերմենտներն անհրաժեշտ են ածխաջրերի եւ բջջանքի ֆերմենտային մշակման եւ յուրացման համար: Կլոստրիդիան նաեւ ստեղծում է քիմիական բուտիրատ, որը հանում է բորբոքումը եւ նվազեցնում հաստ աղու քաղցկեղային մուտացիաները, տեղեկացնում է Fox News-ը։
Եթե Ահնը իրավացի է, ապա դա հնարավորություն է տալիս ձեռնարկելու քայլեր հաստ աղու քաղցեղի դեպքերը քչացնելու համար՝ աղիներում մանրէների նորմալ հավասարակշռության պահպանման միջոցով: Բժշկի խոսքով դիետայի մեջ շտկումներ մտցնելու, ըստ ցուցումների պրոբիոտիկներ եւ հակաբիոտիկներ ընդունելու դեպքում հնարավոր է վերահսկողության տակ պահել վատ մանրէներին եւ թույլ տալ լավերին բազմանալ:






