Սթրեսը ամուսնության ժամանակ ինտիմ հարաբերությունների վրա ազդող հիմնական գործոնն է: Archy Worldys-ն հաղորդում է, որ այս մասին են վկայում 2066 մարդու մասնակցությամբ հետազոտությունները:
Հարցվածների 45 տոկոսը նշել է, որ հենց սթրեսն է ստիպում զուգընկերներին հրաժարվել ինտիմ մտերմությունից: 32 տոկոսը նշել է ֆիզիոլոգիական բնույթի խնդիրների մասին, 26 տոկոսը հոգեկան խանգարումների, 20 տոկոսը՝ երեխաների գոյության մասին:
Ցուցակում հաջորդը աշխատանքն է (18 տոկոս), պոռնոգրաֆիան դիտելը (12 տոկոս), սոցցանցերը եւ ընտանիքի այլ անդամների միջամտությունն անձնական կյանքին ( 10 տոկոս), ռեալիթի շոուների դիտումը (7 տոկոս), ընկերների հետ հանդիպումները (5 տոկոս):
Մինչ այդ տղամարդկանց մոտ 50 տոկոսը եւ կանանց 53 տոկոսը գոհ են եղել իրենց սեքսուալ կյանքից: Չնայած ,որ հետազոտության մասնակիցների 58 տոկոսը ընդհանուր առմամբ վստահ է եղել իր սեքսուալությունում, տղամարդկանց 38 տոկոսը եւ բոլոր հարցված կանանց մեկ քառորդը իրենց բավարարված չեն զգացել:
Ըստ մասնագետների ինտիմ կյանքը ակտիվացնելու լավագույն միջոցը սեքսից ժամանակավորապես հրաժարվելն է:
Ինչ վերաբերում է դավաճանությանը, ապա կանանց ¾-ը համարում է, որ համբույրները կամ վիրտուալ սեքսը լիարժեք դավաճանություն են, մինչդեռ տղամարդկանց շրջանում այդպես է կարծել 50 տոկոսը:






