Կենտուկիի համալսարանի գիտնականներին հաջողվել է ապացուցել, որ ծխի մեջ պարունակվող քիմիական նյութերը կարող են թափանցել պլացենտայի մեջ, ինչը հանգեցնում է RARRES2-ի մակարդակի բարձրացմանը:
Ըստ հետազոտողների՝ տվյալ սպիտակուցն անմիջականորեն կապված է ճարպակալման զարգացման ռիստի հետ: Որքան ուժգին է այն դրսևորվում օրգանիզմում, այնքան մեծանում է ավելորդ քաշի հավանականությունը երեխայի մոտ:
Ճարպային բջիջներն արտադրում են RARRES2, իսկ նշված խմբի մարդկանց այրան մեջ այն նշանակալիորեն ավելին է:
Այս իրավիճակն անհանգստացնում է գիտնականներին՝ հաշվի առնելով էլեկտրոնային ծխախոտների հանրամատչելիության աճը, որոնք բնավ անվտանգ չեն առողջության համար: Ավելի վաղ հաղորդվում էր, որ էլեկտրոնային ծխախոտները մեծացնում են թոքերի քաղցկեղի հավանականությունը, ինչպես նաև խոչընդոտում են վերքերի սպիացմանը: Բացի այդ, դրանք դրդում են անչափահասներին ծխել և օգտագործել ոգելից խմիչքներ:






