Զգուշաում. Լուսանկարները կարող են տհաճ կամ սարսափելի թվալ

Ֆիլիպինցի 30-ամյա Լեոնադրո Մորիսի բերանում մարդու գանգի չափով ուռուցք է աճել: Ուռուցքի պատճառով նա կարողանում է միայն հեղուկ սնունդ ուտել, սակայն չի կարողանում այն հեռացնել գումարի բացայայության պատճառով:

Մորիսի խոսքով ամեն ինչ սկսվեց պատանեկության շրջանում բասկետբոլի ժամանակ ստացված վնասվածքից, որից հետո նրա ծնոտը սկսեց ցավալ եւ այտուցվել: Նա սպասում էր, որ ամեն ինչ ինքնըստինքյան կանցնի, բայց ծնոտը շարունակում էր աճել:

Մի քանի տարի տղամարդը տանջվում էր ցավից, որը նման էր ատամնացավի, իսկ 23 տարեկանում նրա մոտ ամելոբլաստոմա առաջացավ (բարորակ ուռուցք, որը սկսվել էր ատամի պտկիկի էպիթելում):

Ժամանակի ընթացում այն հսկայական չափերի  հասավ եւ այժմ տղամարդը գրեթե չի կարողանում ուտել: Մորիսի դիետան կազմված է ապուրից, մրգային հյութից եւ ջրից:

Մորիսն օրական վաստակում է ընդամենը մի քանի ֆունթ սթերլինգ, իսկ վիրահատության համար նրան 5000 ֆունտ սթերլինգ է պետք::