Նոր հետզաոտությունները ցույց են տվել, որ օրական երկու բաժակ ալկոհոլի օգտագործումը կարող է նվազեցնել ինսուլտի առաջացման հավանականությունը։ Սակայն ալկոհոլի չարաշահումը, ընդհակառակը, կարող է մեծացնել հեմոռագիկ ինսուլտի առաջացման վտանգը։
International Journal of Cardiology-ում հրապարակված հոդվածում գլխավոր հետազոտող Յու-Հաո Ժոուն Շանհայի Յոթերորդ ժողովրդական հիվանդանոցից եւ իր գործընկերները ենթադրել են, որ «ալկոհոլի չափավոր օգտագործումը կապված է իշեմիկ հիվանդությունների ռիսկի նվազեցման հետ, որովհետեւ ալկոհոլի քիչ կոնցետրացիան կարող է բարձրացնել լավ խոլեստերինի մակարդակը, կրճատել տրոմբոցիտների ագրեգացիան, բարձրացնել ֆիբրինոլիզը եւ նվազեցնել ֆիբրինոգենի մակարդակը պլազմայում»։
Իսկ ալկոհոլի չարաշահումը, հետազոտողների կարծիքով, կապված է հեմոռագիկ ինսուլտի առաջացման հետ, որովհետեւ այն կարող է առաջացնել զարկերակային բարձր ճնշում, տրոմբոցիտների ագրեգացիայի նվազում, ինչպես նաեւ էնդոթելային բջիջներից պլազմինոգեն ակտիվացնողների բարձր սեկրեցիայի միջոցով ֆիբրինոլիզի մակարդակի բարձրացում, հաղորդում է Newsmax Health՝ հղելով MedPage Today-ը։
Այս նոր եզրակացությունները հիմնված են ԱՄՆ-ում (11), Եվրոպայում (9), Ճապոնիայում (4) եւ Չինաստանում (3) կատարված 27 հետազոտությունների վրա, որոնց մասնակցել են ավելի քան 1.4 միլիոն մարդ։






