Հնագույն ժամանակներից բուսական հանուկները եւ լուծույթները օգտագործվել են կոսմետիկայի եւ լվացող նյութերի մեջ, իսկ վերջերս հետազոտողները ցույց է տվել, որ դրանք նաեւ ունեն բուժական հատկություններ։ Դրանց բույրը ամրապնդում է առողջությունը եւ կանխում հիվանդությունները, ցույց են տվել տասնյակ հետազոտություններ։

Եթերային յուղերը կարող են օգնել նվազեցնել սթրեսը, ցավազրկել, բարձրացնել տրամադրությունը, կանոնավորել ավելորդ ախորժակը եւ մեղմել սրտխառնոցը։ Լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ եթերային յուղերը անգամ սպանում են հարբուխի, աղիքային ցուպիկի վարակները եւ քաղցկեղային բջիջները, հաղորդում է Fox News-ը՝ հղելով Մայո կլինիկայի Կոմպլեմենտար եւ ինտեգրատիվ բժշկության ծրագրի տնօրեն Բրենթ Բաուերին։

«Հետազոտություննները ցույց են տվել, որ յուղերից հոտ քաշելը ակտիվացնում է հիպոկամպուսը, որը ղեկավարում է հորմոնները, էներգաին եւ դրայվը»,-ասել է Իլլապ Լուի Գրեյվենգարդը՝ I AM Enlightened Creations ընկերության տնօրենը. այս ընկերությունը զբաղվում է արոմաթերապիայով եւ առողջ ապրելակերպով։ Եթերային տարբեր յուղերը ուղեղում տարբեր ռեակցիաներ կարող են առաջացնել, որոնք իրենց հերթին  ազդակներ են հաղորդում նյարդային համակարգին։

Արդյունքները խոստումնալից են, բայց օրգանիզմի համար օգտակար ազդեցությունից զատ, եթերային յուղերը անջատում են ցնդող օրգանական միացություններ (ՑՕՄ) եւ գազեր, ասել է Բաուերը։ Այս դեպքում եթերային յուղերի չափավոր ազդեցությունը կարող է օգտակար լինել սիրտ-անոթային համակարգի համար, իսկ երկարատեւ ազդեցությունը կարող է վնասել  սիրտը։

Պետք է պահպանել ժամանակային ռեժիմը՝ 15-60 րոպե, եւ երբեք եթերային յուղերից միանգամից մեկ ժամից ավել հոտ չքաշել։ Միշտ հետեւեք շշվի վրա մակնշված ցուցումներին, եւ եթե Դուք ընդունում եք այլ դեղամիջոցներ կամ տառապում եք ինչ-որ քրոնիկ հիվանդությամբ, արոմաթերապիան սկսելուց առաջ խորհրդակցեք Ձեր բժշկի հետ։ Ինչպես բուժման յուրաքանչյուր մեթոդի դեպքում, եթերային յուղերը նույնպես պետք է ճիշտ օգտագործել՝ առողջությունը բարելավելու համար։

Հետեւեք այս խորհուրդներին՝ իմանալու համար, որ բնական արտադրանք եք գնում։

- Խուսափեք ՍՊԱ-ի համար նախատեսված յուղերից, քանի որ դրանք հաճախ արհեստական հավելումներ են պարունակում։

- Փնտրեք 100 տոկոսանոց մաքուր եւ օրգանիկ յուղեր՝ առանց հավելումների, պեստիցիդների եւ սինթետիկ քիմիական նյութերի։ Եթե պիտակի վրա գրված է «բուժական» կամ «թորած», ապա շատ ավելի լավ։

- Եթերային յուղերի մեծամասնությունը, եթե պահեք զով եւ չոր տեղում, երկար պահպանվող են՝ ավելի քան մեկ տարի։ Եթե այն խանութը, որտեղից պատրաստվում եք գնել յուղերը, շոգ է եւ խոնավ, ապա գնեք դրանք մեկ այլ տեղից։

Եթերային յուղերը ներշնչելու համար մասնագետները խորհուրդ են տվել օգտագործել  հատուկ դիֆուզոր, բայց այն չունենալու դեպքում Դուք կարող եք յուղը լցնել եռման ջրով լի բաժակի մեջ։ Մի քանի քայլ հեռու կանգնեք եւ 10 անգամ խորը ներշնչեք, իսկ հետո նորմալ շնչեք։ Հետեւեք ժամանակի ռեժիմին եւ գործընթացից հետո բացեք պատուհանը, եւ միայն այդ դեպքում Դուք կկարողանաք ամեն օր արոմաթերապիա կատարել։

Եթերային յուղ. եղեսպակ

Շատ լավ միջոց է արյան ճնշումը իջեցնելու, հիշողությունը եւ ուշադրությունը բարելավելու համար։

Եթերային յուղ. անանուխ

Օգտակար միջոց է սթրեսից, հոգնածությունից եւ շոկոլադի կախվածությունից ազատվելու համար։

Եթերային յուղ. նարինջ

Նվազեցնում է տագնապի զգացումը եւ բարձրացնում տրամադրությունը։

Եթերային յուղ. ռոզմարին

Հրաշալի միջոց է ուղեղի աշխատանքի խթանման համար։

Այն նաեւ ավելացնում է էներգիան եւ մեղմում հոգնածությունը։

Եթերային յուղ. դարչին

Այն շատ լավ բարելավում է զգոնությունն ու կենտրոնացումը եւ նվազեցնում դեպրեսիան։

Եթերային յուղ. նարդոս

Այն հիանալի միջոց է նախադաշտանային համախտանիշի (ՆԴՀ) մեղմացման եւ թուլացման համար։

Նվազեցնում է գրգռվածությունը, անքնությունը եւ միգրենի նոպաները։