27-ամյա Մեննի Սինգհ Թուրան (Manny Singh Tura) սպորտում լուրջ հաջողությունների է հասել աղիքների պատռվածքից հետո, ինչը Կրոնի հիվանդության հետեւանք է դարձել: Տվյալ հիվանդությունը կարող է ախտահարել ստամոքսաղիքային տրակտի բոլոր հատվածները՝ սկսած բերանի խոռոչից մինչեւ ուղիղ աղի: Այն հիմնականում բնորոշվում է աղիքների պատերին խոցերի եւ սպիների առաջացմամբ:
The Daily Mail-ը հայտնում է, որ Մեննի Սինգհ Թուրան 19 կգ նիհարել էր այն բանից հետո, երբ 2016 թվականի դեկտեմբերին նրա մոտ աղիքի պատռվածք էր առաջացել: Վիրաբույժները ստիպված էին եղել աղիքներից 30 ֆուտ (914.4 սմ) հատված հեռացնել: Մի քանի ամիս Մեննի Սինգհը ստիպված էր եղել մարմնի վրա կղանքի պարկ կրել եւ այնուհետ աղիքների վերականգման վիրահատության ենթարկվել:
Տղամարդու քաշն ընդամնեը 29 կգ էր: Սակայն նա չէր կոտրվել առողջական խնդիրների պատճառով եւ որոշել լրջորերն զբաղվել սպորտով, ինչպես նաեւ հատուկ բարձր կալորիականությամբ դիետայի անցել: Ընդամենը 8 ամիս անց նա կարողացել էր իր քաշային կատերգորիայում փաուերլիֆթինգում տարածաշրջանային ռեկորդ է սահմանել՝ բարձրացնելով 180 կգ:
Այդ ժամանակ տղամարդու քաշը 53.6 կգ էր կազմում:
Նույն տարվա սեպտեմբերին Բրիտանիայում փաուերլիֆթինգի առաջնությունում նա 4-րդ տեղն էր զբաղեցրել:
Կրոնի հիվանդությունը դեռ առկա է նրա մոտ, սակայն Մեննին չի հանձնվում. շաբաթը 5 անգամ մարզադահլիճ է այցելում եւ խստորեն հետեւում է իր սննդակարգին՝ նախընտրությունը տալով առողջ սննդին:






