ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Պարամաուս քաղաքի Վոլֆ ընտանիքի անդամները, երկնքին նաելով, փորձում էին գուշակել, գնա՞լ այգի զբոսանքի թե ոչ, երբ խոսակցությանը խառնվեց 6-ամյա Լեորան . «Եկեք տատիկին զանգենք, նրա ծնկները միշտ գիտեն, երբ է անձրեւ գալու»:

Լեորայի տատիկը՝ Էսթեր Պոլացեկը, պատմեց, որ 20 տարեկանից զգայուն է եղանակի փոփոխությունների հանդեպ. նրա ոտքի ճաքը ցավ էր տալիս ձնաբուքի մոտեցման ժամանակ:Այժմ նա 66 տարեկան է ու տառապում է ռեւմատոիդ արթրիտից, եւ եղանակի փոփոխությունների ժամանակ նա ունենում է ցավի բռնկումներ:

«Դա ուղղակի գերբնական է, երբեմն պատուհանից այն կողմ ուղղակի հիասքանչ եղանակ է, իսկ իրնձ մոտ վայրի ցավ է:Եւ որպես կանոն հաջորդ առավոտ անձրեւ է սկսում, -պատմեց նա,- դա կարող է լինել ընդամենը մի քանի կաթիլ, բայց իմ մարմինն ուղղակի խելագարվում է»:

Բայց արդյո՞ք ազդում են եղանակային պայմանները ֆիզիկական ծանրաբեռնվածության վրա: Սա բժշկության ամենաերկարատեւ վեճերից մեկն է:

Դեռ Հիպոկրատը մ.թ.ա 400թ-ին նկատել է, որ որոշ հիվանդություններ սեզոնային բնույթ ունեն: Ռեւմատիզմի դասական անվանումը  ճապոներենում հնչում է «ֆենգշի բինգ», ինչը նշանակում է «խոնավ քամու հիվանդություն»:

Մինչդեռ գիտնականները հակասական տվյալներ են ստացել, հետազոտելով եղանակային պայմանների ցավի կանոնավոր ախտանիշների հետ կապը: Ոմանք հերքում են այդ կապը, իսկ մյուսներն այն համարում են միայն հիվանդի երեւակայության մեջ առկա սուբյեկտիվ զգացողություն, հաղորդում է Fox News-ը:

«Մարդկանց հավատը, որ արթրիտի ցավը կապված է եղանակի հետ ավելի շատ խոսում է ոչ թե մարմնի, այլ ուղեղի աշխատանքի մասին»,- 1990-ականների կեսերին այսպիսի եզրահանգման եկավ Ստենֆորդի համալսարանի հոգեբան  Էյմոս Տվերսկին, այն բանից հետո, երբ մեկ տարվա ընթացքում ռեւմատոիդ արթտրիտով 18 հիվանդի մոտ հետազոտեց ցավային նոպաների կապը եղանակային տատանումների հետ եւ չգտավ  այն: Մինչդեռ այլ հետազոտություններ կապ են գտել ջերմաստիճանի, խոնավության կամ մթնոլորտային ճնշման եւ ռեւմատոիդ արթրիտի  կամ օստեոարթրիտի  ցավային նոպաների, ինչպես նաեւ գլխացավի, ատամի, ծնոտի,սպիների շրջանի ցավի, եռվորյակ նյարդի նեվրալգիաների (այրող դիմային ցավ), պոդագրայի եւ ֆանտոմային ցավերի միջեւ:

Գիտնականները դեռեւս ամբողջությամբ չեն հասկանում եղանակի հետ կապված ցավի առաջացման բոլոր մեխանիզմները, բայց գերակշռում է մեկ տեսություն՝ մթնոլորտային ճնշման անկումը, ինչը հաճախ է լինում փոթորիկների ժամանակ, փոխում է ներհոդային ճնշումը: Միջոսկրային միացումները, կապանների եւ ջլերի հետ միասին, շրջապատված եւ ամորտիզացված են հեղուկի պարկերով եւ գազերով:

«Պատկերացրեք խտացված օդով լցված օդային պարկ, որն արտաքինից սեղմվում է ներս, իսկ ներսից սեղմվում է դուրս», բացատրեց Հարվարդի բժշկական դպրոցի հոգեբուժության եւ անեսթեզիայի պրոֆեսոր Ռոբերտ Ջեյմիսիոնը: Երբ արտաքին ճնշումն ընկնում է օդային բուշտը կամ հոդը լայնանում է՝ ճնշելով նյարդերն ու բջիջները: «Հնարավոր է , որ դա հենց այն էֆեկտն է, որը զգում են մարդիկ, հատկապես, եթե առաջին հերթրն ներգրավված են լինում նյարդերը»,- ասաց դոկտոր Ջեյմիսիոնը:

Շատ հիվանդներ երդվում են, որ որոշակի եղանակային պայմանները նրանց մոտ սրացնում են ցավը: Հետեւաբար օրթոպեդները, ռեւմատոլոգները, նյարդաբանները, ընտանեկան բժիշկները, նույնիկսկ անձնական մարզիչները հաղորդում են իրենց հիվանդների մոտ ցավի ուժեղացման մասին ջերմաստիճանի անկման կամ փոթորիկի մոտեցման ժամանակ: