Դիետոլոգները միշտ ընդգծում են նախաճաշի կարեւորությունը, քանի որ համարվում է, որ նախաճաշը մարդուն էներգիա է տալիս եւ նպաստում առողջ քաշի պահպանմանը եւ անգամ նիհարելուն։

Բայց Բերմինգհեմի Ալաբամա համալսարանի (UAB) նոր հետազոտությունը պարզել է, որ կանոնավոր կերպով չնախաճաշելը չի ազդում քաշի ավելացման կամ պակասեցման վրա, հաղորդում է Medical News Today-ը։

Հետազոտողները 16 շաբաթ ուսումնասիրել են ավելորդ քաշ կամ ճարպակալում ունեցող 309 առողջ չափահաս մարդկանց։ Այդ ամբողջ ժամանակահատվածում մասնակիցների կեսը պետք է բաց թողներ նախաճաշը, իսկ մյուս կեսը՝ անպայման կանոնավոր նախաճաշեր։

Այսպիսով, հետազոտությունները մեծ տարբերություններ չեն նկատել նախաճաշած եւ նախաճաշը բաց թողած մարդկանց քաշի նվազեցման միջեւ։

UAB-ի տնօրեն Դեյվիդ Էլլիսոնը եւ իր թիմը հուսով են ավելի մեծամասշտաբ եւ խորը ուսումնասիրություններ կատարել եւ հասկանալ, թե ինչու՞ նախաճաշը չի ազդում քաշի նվազեցման վրա, ինչը շատ կարեւոր է առողջ սնվելու համար։