Վերջին տարիներին մեծ տարածում է ստանում ծննդաբերությունը հիպնոսի ազդեցության նբերքո: Որոշ տվյալների համաձայն Քեյթ Միդլթոնն ու Քիմ Քարդաշյանը ընտրել են հենց այս եղանակը, որպեսզի ծննդաբերությունն անցնի անցավ:
Եթե դուք հղի եք եւ անհանգտանում եք ծննդաբերության մասին, դուք, հնարավոր է, մտածել եք տվյալ եղանակի մասին: Պարզեք, թե ի՞նչ է իրենից ներկայացնում հիպնոսը, ինչպե՞ս է այն ազդում եւ կարող է արդյո՞ք այն օգնել անցավ ծննդաբերությանը:
Վախը ցավ է ծնում
Մոռացեք հիպնոսի մասնագետի մասին, ով ճաճանակով ժամացույցի միջոցով քնացնում է ձեր բանականությունը:
HypnoBirthing (հիպնո-ծննդաբերություն)-ը հիպնոսի վրա հիմնված հատուկ ծրագիր է, որի հիմքում այն պնդումն է, որ վախն ու լարվածությունը կարող են ցավ առաջացնել: Երբ կինը ծննդաբերում է, օքսիտոցինը, էնդորֆինը՝ հորմոններ, որոնք հայտնի են որպես սիրո եւ լավ ինքնազգացողության հորմոններ, օգնում են մորը ծննդաբերության ժամանակ, ասում է Քոնեկթիկութ նահանգի HypnoBirthing պերինատալ ուսումնական կենտրոնի հիմնադիր Սինտիա Օվերգարդը:
«Ծննդաբերության ժամանակ խնդիրներն առաջանում են այն դեպքում, երբ կինն իրեն չի զգում բացարձակ անվտանգության մեջ, չի վստահում բժիշկներին եւ չի թուլանում»,- ավելացրեց նա:Երբ դա տեղի է ունենում, նրա օրգանիզմը դադարում է արտադրել օքսիտոցին, ավելանում է ադրենալինի արտադրությունը, որն արյան հոսքը արգանդի վզիկից ուղղում է դեպի ձեռքեր եւ ոտքեր»:
Ինչպե՞ս է օգնում հիպնոսը
HypnoBirthing-ը կիրառում է այնպիսի միջոցներ, ինչպիսիք են խորը շնչառությունը, վիզուալիզացիան եւ ռելաքսացիայի եղանակները, որոնք կարող են օգնել պահպանել մարմնի եւ հոգու հանգստությունը: Ծննդաբերության ժամանակ նա կարող է անջատել լույսը, պառկել լռության մեջ եւ լիցքաթափող երաժշտություն լսել:
«Ձեր ենթագիտակցությունը լսում է հաղորդագրություններ, որոնք շրջանցում են գիտակցությունը, եւ որոնք փոփոխում են պատկերացումները ձեր ուղեղում»,- ասում է Օվերգարդը:
Հնարավոր է ճիշտ ընտրել բառերը
Հիպնոսի մեկ այլ ուղղություն է մինչեւ ծննդաբերությունը եւ ծննդաբերության ժամանակ արտասանությունը: «Բառերը, որոնք մենք արտասանում ենք, եւ որոնք մենք լսում ենք, ուղղակի կերպով ազդում են մեր մարմնի ֆիզիոլոգիայի վրա»-ասում է Օվերգարդը:
Արդյո՞ք այն օգնում է
HypnoBirthing ինստիտուտի համաձայն՝ այս եղենակին դիմած մայրերը մյուսներից ավելի քիչ են ենթարկվել կեսարյան հատումների եւ մյուսներից ավելի հազվադեպ են թերհաս երեխաներ ունեցել:






