Խոհանոցը տան սիրտն է, որտեղ Դուք երկար ժամանակ եք անցկացնում՝ ուտելիք պատրաստելով Ձեր ընտանիքի համար. դա մի վայր է, որտեղ ընտանիքը հավաքվում է մի կտոր հաց ուտելու կամ պարզապես խոսելու։ Այնուամենայնիվ, դա ձեր տան ամենաանվտանգ սենյակը չէ։ Վտանգների թվին են պատկանում խոհանոցի ամեն անկյունում առկա բակտերիաներն ու քիմիկատները, հաղորդում է Newsmax Health-ը։
Պարզեք, թե ինչքանով է վտանգավոր ձեր խոհանոցը:
• Սպասք. եթե ունեք ալյումինե եւ տեֆալից պատրաստված կաթսաներ եւ թավաներ, դա նշանակում է, որ Դուք Ձեր ընտանիքի առողջության հետ եք խաղում։ Ալյումինե սպասքը շատ տարածված էր մինչ որոշ հետազոտություններ կապել են այն Ալցեյմերի հիվանդության հետ։ Սովորական ալյումինից պատրաստված սպասքը հեշտությամբ է ալյումին արտազատում եփած սննդի մեջ, հատկապես այն ժամանակ, երբ մթերքները թթու են. օրինակ, լոլիկը։
«Ալյումինը կուտակվող է, եւ նույնիսկ դրա փոքր չափաբաժինները ժամանակի ընթացքում խիստ թունավոր են դառնում», - ասել է առաջատար նյարդավիրաբույժ Ռասել Բլայլոքը։ «Սա հզոր նեյրոտոքսին է»։
Թեֆլոնային եւ նմանատիպ ծածկույթները, ինչպիսիք են T-fal եւ Silverstone, անջատում են պերֆտորոկտանային թթու (ՊՖՕԱ) կոչվող քիմիական նյութ, որն առաջացնում է քաղցկեղ եւ վերարտադրողական խնդիրներ։
•Ջրի ծորակ. շատ փորձագետներ խորհուրդ են տալիս չխմել ծորակից հոսող ջուրը։ Ակտիվացրած ածուխով զտիչը հեռացնում է քլորը, թունաքիմիկատները եւ լուծույթները։
•Սպունգ. Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնները (CDC) տեղեկացրել են, որ ամեն տարի սննդային թունավորումների են ենթարկվում 48 միլիոն ամերիկացի: Սալմոնելան եւ աղիքային ցուպիկը այն երկու ամենատարածված մանրէներից են, որոնք թաքնվում են խոհանոցային մակերեսների եւ սպունգերի վրա։
Խոհանոցի սեղանը մաքուր պահեք՝ սրբելով այն կերակուրը պատրաստելուց հետո, եւ հատուկ ուշադրություն դարձրեք սեղանի մակերեսին հում հավի մսից հետո։ Պարբերաբար լվացեք եւ փոխեք սպունգերը։ Ախտահանելու համար՝ խոնավ սպունգը մեկ կամ երկու րոպե դրեք միկրոալիքային վառարանի կամ եռացող ջրի մեջ՝ ավելացնելով մի քանի ճաշի գդալ քացախ եւ թողեք այն երեքից չորս րոպե։
• Սառնարան. երբեք խոնավ մթերքները մի դրեք աղցանների վրա, իսկ հում ու եփած սնունդն առանձին պահեք։ ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է, որ հում միսը պետք է պահել տարաների կամ պլաստիկ տոպրակների մեջ, որպեսզի մսի հյութը այլ մթերքների վրա չթափվի։
• Պլաստիկ տարաներ. ուշադիր եղեք, որ պլաստիկ ամաններով ոչինչ չտաքացքվի։ Արիզոնա նահանգի համալսարանի Biodesign ինստիտուտոի բնապահպանական անվտանգության կենտրոնի տնօրեն Ռոլֆ Հալդենը ասել է Wall Street պարբերականին, որ տաքացնելիս, պլաստմասն անջատում Բիսֆենոլ A եւ ֆտալատ քիմիկատներ։






