Կետային ճարպահեռացում խոստանում են հեռուստատեսային գովազդային հոլովակները, SkyMall գաջետները եւ այս ամենին գումարվում է նաեւ մեր երեւակայությունը: Բայց արժե՞ արդյոք հետապնդել այդ երազանքը:Կոպենհագենի համալսարանի մասնագետների կողմից իրականացված ոտքի երկարացման կապակցությամբ վիրահատություններից մեկի ընթացքում հետազոտողները բացահայտեցին, որ արյան հոսքն ու ճարպերի քայքայումը տվյալ ոտքում մեծացել են: Խնդիրը միայն այն էր, որ այդ տարբերությունը շատ չնչին էր: Medicine and Science in Sport and Exercise պարբերականում հրատարակված մեկ այլ հետազոտության ընթացքում 104 մասնակիցներ 12 շաբաթվա ընթացքում աշխատել են ոչ դոմինանտ ձեռքով, որից հետո ՄՌՏ հետազոտությունը ցույց է տվել, որ մարզվող ձեռքը ճարպերի կորստի տեսանկյունից ոչնչով չէր տարբերվում մյուսից:
Ճարպային բջիջներում ճարպը գոյություն ունի տրիգլիցերիդներ կոչվող ճարպային միացությունների տեսքով: Մկանները չեն կարող այն որպես էներգիայի աղբյուր օգտագործել՝ դա նույնն է, ինչ լիցքավորել «Յագուար» ավտոմեքենան էժանագին վառելիքով: Դրա փոխարեն ճարպը պետք է ճեղքվի գլիցերինի եւ ազատ ճարպաթթուների, որոնք հետո անցնում են արյան հոսք՝ մկաններին անհրաժեշտ էներգիա մատակարարելու համար, այսպես է կարծում ուժային մարզումների Անատոմիայի հեղինակ Բերտ Կոնտրերասը: Այսինքն ճարպը կարող է գալ ձեր մարմնի ցանկացած հատվածից:
Ճարպային հյուսվածքի տեղակայումից կախված ճարպը կարող է բաժանվել երկու մասի՝ ենթամաշկային եւ վիսցերալ: Տղամարդկանց մոտ վիսցերալ (ներորովայնային) ճարպը կուտակվում է ամենախնդրաշատ տեղերում՝ ստամքոսում ու կրծքավանդակում:Հարվարդի Բժշկական դպրոցի համաձայն՝ այն հեշտությամբ դուրս է բերվում:
Ի տարբերություն կանանց տղամարդիկ մարմնի միջին հատվածում ավելի շատ ճարպային ընկալիչներ ունեն: Եվ երբ ճարպային սնունդը առաջացնում է ինսուլինի ձերբազատում, իսկ քիչ քնելն ու ծանր աշխատանքը բերում են սթրեսային հորմոն կորտիզոլի ձերբազատմանը, հորմոնները բարձրացնում են էստրոգեն հորմոնի («կանացի հորմոն») մակարդակը օրգանիզմում՝ հոգեբան Մարտե Մոնտենեգրոյի կարծիքով: Վիսցերալ ճարպը կապված է դիաբետի, սրտանոթային հիվանդությունների եւ այլ քրոնիկ հիվանդությունների ռիսկի հետ:
Քանի որ վիսցերալ ճարպը արձագանքում է հորմոնների ազդեցությանը, Մոնտենեգրոյի կարծիքով, նրանից պետք է ձերբազատվել առաջին հերթին առողջ ապրելակերպի եւ այլ միջոցներով: Այսպիսով, որ մեթոդն է ավելի հավաստի ճարպերի այրման համար: Մոնտենեգրոն առաջարկում է համատեղ ուժային վարժությունների միջոցով գործի դնել խոշոր մկանային խմբեր ինչպիսիք են ՝ կքանստումը,ուսի վարժությունները եւ ծանրությունների բարձրացումը: Մեծ մկանախմբերի հետ աշխատանքը կապված է մկանների ձեւավորման հետ, եւ ավելի երկարատեւ ծանր վարժությունները (օրինակ՝ 3-4 անգամ կատարել 10-12-ական վարժություն 60 րոպեից ոչ երկար ընմիջումներով) խթանում են գեղեցիկ մկաններ ձեւավորելու համար անհրաժեշտ աճի հորմոնի եւ տեստեստերոնի ձերբազատումը։
Ճարպի կետային այրման համար կատարվող վարժությունները լիպոսակցիայի այլընտրանք չեն հանդիսանում, չնայած, որ մեզ դրանում համոզում են: Բայց եթե ձեր պրոբլեմատիկ հատվածները գտնվում են որովայնի շրջանում, ձեր մարմինը կարող է դրա դեմ պայքարել, ձեզ պետք է միայն օգնել նրան:






