Վազքը կարող է շատ օգտակար լինել ձեր առողջության համար, եթե, իհարկե, դուք չունեք հակացուցումներ այդ սպորտով զբաղվելու համար:
1. Վազքը բարելավում է իմունիտետըՎազքով պարբերաբար զբաղվելու դեպքում իմունային համակարգը սկսում է շատ ավելի լավ աշխատել. օրգանիզմում արտադրվում են ավելի շատ լիմֆոցիտներ, մեծանում է «լավ» խոլեստերինի մակարդակը եւ փոքրանում տրոմբի գոյացման հավանականությունը:
2. Վազքն օգտակար է ոսկորների համարՎազքի պարբերական պարապմունքներից ոսկորներն ավելի են ամրանում եւ դառնում են ավելի առողջ, քանի որ պետք է պատասխանեն ավելի բարձր ֆիզիկական պահանջներին: Բացի այդ, մարդը, որը զբաղվում է վազքով, նաեւ կերիտասարդացնի մաշկը, քանի որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը խթանում է աճի բնական հորմոնի արտադրությունը:
3. Վազքն օգնում է ազատվել սթրեսիցՎազելն օգնում է սթրեսի դեմ պայքարի ժամանակ: Բանն այն է, որ վազքի ժամանակ արտադրվում են էնդորֆիններ եւ դոֆամին, որոնք պատասխանատու են լավ տրամադրության համար:
4. Վազքը բարելավում է մկանային տոնուսըՄկանները դառնում են շատ ավելի ուժեղ, իսկ ավելորդ կիլոգրամները հետզհետե անհետանում են:
5. Վազքը բարելավում է ուշադրության կենտրոնացումըՎազքը թույլ է տալիս լավացնել կոորդինացիան, ուշադրությունը: Բանն այն է, որ ուղեղն ակտիվորեն աշխատում է սպորտով զբաղվելու ժամանակ. այն գնահատում է շրջակա միջավայրը, օրինակ, խոչընդոտներից խուսափելու համար:
6. Վազքն օգտակար է սրտի համարՎազքն ուժեղացնում է սիրտն ու պաշտպանում մի շարք սիրտ-անոթային հիվանդություններից: Սպորտի այդ տեսակով զբաղվելը նպաստում է զարկերակների պատերին դառնել առավել էլաստիկ, այդ իսկ պատճառով սիրտը սկսում է պակաս ջանքեր գործադրել օրգանիզմում արյան շրջանառության համար:
7. Վազքը բարելավում է պոտենցիանՎազքով զբաղվող տղամարդիկ շատ ավելի հազվադեպ են բախվում պոտենցիայի հետ կապված խնդիրների հետ, քան նրանք, ովքեր վարում են նստակյաց կենսակերպ:
Նախքան վազքով զբաղվելը ցանկալի է խորհրդակցել բժշկի հետ համոզվելու համար, որ դուք չունեք այնպիսի խնդիրներ, որոնց դեպքում հակացուցվում է սպորտով, հատկապես, վազքով զբաղվելը:






