Անախորժ պատմություն տեղի ունեցավ Թաիլանդի 50-ամյա բնակչուհու հետ։

Ինչպես տեղեկացնում են արտասահմանյան ԶԼՄ-ները, կինն անհարմարություն եւ տարօրինակ աղմուկ է զգացել ձախ ականջում, ինչը ստիպել է նրան դիմել բժշկի։ Բուժզննման ժամանակ պարզվել է, որ անունը չնշած պացիենտի ականջում բնավորվել է կենդանի տիզ։ Այս միջատները հաճախ հանդիպում են անտառներում եւ բարձր խոտերում եւ կարող են մտնել կողքով անցնող մարդկանց կամ կենդանիների մարմնի մեջ։

Կինը պատմել է բժիշկներին, որ տանը շուն ունի, որին թույլ է տալիս զբոսնել կանաչապատ տեղանքում։ Միանգամայն հնարավոր է, որ տիզը կնոջ ականջն է մտել շան մորթուց։

Քանի որ միջատը չէր հասցրել խորանալ ականջի խոռոչում, բժշկին հաջողվեց  հեշտությամբ որսալ նրան ներքաշող խողովակի օգնությամբ։