Համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով հայտնաբերված թոքի քաղցեկղի 5 ձեւերից մեկն այնքան դանդաղ է աճում, որ հավանաբար երբեք խնդիրներ չի առաջացնի:
Տվյալների վերլուծությունը ցույց տվեց, որ աշխարհում քաղցկեղից մահվան առաջին պատճառը այդքան էլ մահացու չէ, ինչպես համարվում էր նախկինում:
«Արդյունքներից կարելի է եզրակացնել, որ անհարժեշտ է գտնել այն կենսաբանական մարկերները, որոնք բժիշկներին թույլ կտան զանազանել անվնաս եւ բուժման ենթակա ուռուցքները», - աաց Դյուկի համալսարանի բժշկական կենտրոնի ռադիոլոգ եւ հետազոտության հեղինակ, բժիշկ Էդվարդ Պատց-կրտսերը:
Տարեկան ավելի քան 200 000 ամերիկացի հիվանդանում է թոքի քաղցկեվով, այդ թվի կեսից ավելին էլ մահանում է: Աշխարհում թոքի քաղցկեղից տարեկան մահանում է 1.5 միլիոն մարդ, տեղեկացնում է Newsmax Health-ը։
Նոր հետազոտությունը վեց տարիների ընթացքում հետազոտված, թոքի քաղցկեղի զարգացման բարձր ռիսկով 53 452 հիվանդների ԱՄՆ քաղցկեղի Ազգային ինստիտուի տվյալների վերլուծությունն է:
Նրանց մի մասը տարեկան երեք անգամ անցել է ԿՏ հետազոտություն՝ ռենտգենի ավելի զգայուն ձեւ, իսկ մյուս կեսը՝ նույն հաճախականությամբ կրծքավանդակի սովորական ռենտգենաբանական հետազոտություն: Հետազոտության վեց տարիների ընթացքում ԿՏ միջոցով թոքի քաղցկեղ ախտորոշվել էր 1089 հիվանդի մոտ, ի տարբերություն կրծքավանդակի ռենտգենոգրաֆիա անցած 969 հիվանդների:
Այս տվյալների հիման վրա կարելի է եզրակացնել, որ ԿՏ միջոցով գտնում են թոքի քաղցկեղի բազմաթիվ վաղաժամ դեպքեր, որոնք հնարավոր է երբեք էլ չեն զարգանա այն աստիճանի, որ տեսանելի դառնան ռետգենոգրաֆիայի միջոցով:
Այժմ արդեն պարզ է դարձել, որ քաղցկեղի որոշ տեսակներ, այդ թվում նաեւ շագանակագեղձի քաղցկեղի, այնքան դանդաղ են աճում, որ նույնիսկ բուժման կարիք չունեն: Ըստ Ճառագայթաբանության Ամերիկյան քոլեջի աշխատակիցների, վաղ ԿՏ- հետազոտությունները բարձր ռիսկով հիվանդների մոտ կրճատում են մահացությունը թոքի քաղցկեղից :






