Գարեջուրը կօգնի ավելի երկար ապրել.այսպիսի նոր բացահայտման մասին են հաղորդում իսրաելցի գիտնակնները։

Թել Ավիվի համալսարանի (ԹԱՀ) գիտնականները հայտնաբերել են, որ որոշ խմորիչներ  զգալի գենետիկ նմանություն ունեն մարդու հետ, եւ, որ ալկոհոլն երկարացնում է քրոմոսոմային ԴՆԹ-ի եզրային հատվածները՝ թելոմերները, որոնք ներգրավված են  ծերացման եւ քաղցկեղի զարգացման մեջ: Ինչքան երկար են թելոմերները, այդքան ավելի երկար է կյանքը, պնդում են հետազոտողները:

Թելոմերների երկարացման հարցում ալկոհոլի դերի մասին ենթադրությունները հաստատելու համար, ԹԱՀ գիտնակնները վերլուծեցին դեակտիվացված գենով  6000 շտամ: Այնուհետեւ նրանք անցկացրին ամենաերկար եւ ամենակարճ թելոմերներերով շտամների գենետիկ թեստեր, ցույց տալով, որ հայտնի որպես Rap1 եւ Rif1 երկու գեները թելոմերների երկարությունը ապահովող հիմնական գործոններն են, տեղեկացնում է Newsmax Health-ը։

Էմոցիանալ սթրեսը, ըստ երեւույթին, բջիջներում կենտրոնացնելով ազատ ռադիկալները, առաջացնում է ծերացմանը բնորոշ թելոմերների կարճացում: Հետազոտողներն ազատ ռադիկալների կենտրոնացման միջավայրում աճեցրել են ժմորիչների բջիջներ՝ թելոմերների երկարության վրա ազդեցությունը պարզելու համար: Նրանք զարմացած էին՝ բացահայտելով, որ թելոմերների երկարությունը փփոխված չէ:

Հետո նրանք խմորիչների բջիջերը ենթարկեցին սթրեսի էկոլոգիական 12 այլ գործոնների ազդեցությանը եւ պարզեցին, որ վերջիններս ոչ մի ազդեցություն չունեն թելոմերի երկարության վրա: Մինչդեռ   5-7% էթանոլը երկարացրեց թելոմերները, այն ժամանակ, երբ էսպրեսոի չափաքանակով կոֆեինի պարունակությունը՝ կրճատեց:

«Փորձեք լիցքաթափվել եւ մի քիչ գարեջուր եւ սուրճ խմել», - խորհուրդ են տալիս գիտնականները։