Ուելսի Բաքլի քաղաքից հուլիսի 25-ին Ադա Հոլվորտը տոնել է իր 108 ամյակը: Ադայի խոսքով՝ նա այդքան երկար է  ապրել գիտակից եւ առողջ կենսակերպի եւ լավ հումորի զգացումի շնորհիվ:

Daily Post-ը հաղորդում է, որ Ադան երբեք չի ծխել եւ ալկոհոլ չի օգտագործել: Իր դստեր՝  78-մյա Ժան ՕՔոնորի խոսքով, նա նաեւ շատ հոգատար մայր է  եղել: Բացի այդ նա միշտ զբաղվել է բարեգործությամբ եւ օգնել  մարդկանց:

Երկարակյաց Դազ Կանլիֆի ավագ թոռն իր հերթին պատմել է, որ նրա տատիկը, բացի այլ հատկանիշներից, լավ հումորի զգացում ունի:

1980 թվականին ամուսնու՝ Հովարդ Հոլվորտի մահից հետո  Ադան տեղափոխվել է Չեստեր քաղաք, ընտանիքին մոտ: 2019 թվականի սկզբին բրիտանուհին, որը երկու երեխա, հինգ թոռ եւ երեք ծոռ ունի, տեղափոխվել է ծերանոց: