Փողոցային առեւտուրը լուրջ ռիսկեր է պարունակում եւ անընդունելի է ամռան տապին: Օգոստոսի 3-ին մամուլի ասուլիսին նման կարծիք հայտնեց դիետոլոգ-էնդոկրինոլոգ  Հասմիկ Աբովյանը:

Փորձագետն ընդգծեց, որ բարձր ջերմաստիճանի պայմաններում սննդամթերքը կարող է  ավելի արագ փչանալ: Այսպիսով, եթե խախտվել են դրանց տեղափոխման եւ պահպանման կանոները, դրանք կարող են լուրջ վտանգ ներկայացնել առողջության համար եւ սննդային թունավորումների պատճառ դառնալ:

Նման պատկեր կարող է նկատվել նաեւ անհրաժեշտ սանիտարահիգիենիկ նորմերը չպահպանելու դեպքում: Այդ կապակցությամբ Աբովյանը կոչ արեց սննդամթերքը գնել բացառապես խանութներից եւ առեւտրային տաղավարներից:

Դա հատկապես կարեւոր է հաշվի առնելով այն, որ մարդը կարող է սուր աղիքային ինֆեկցիաների կրող լինել՝ չունենալով ոչ մի բնորոշ կլինիկական նախանշան (փխսում, դիարեա, բարձր ջերմություն եւ այլն): Համապատասխան սանիտարական վերահսկողության բացակայության դեպքում մարդ-կրողը լիովին կարող է աշխատել հանրային սննդի ոլորտում, սննդամթերք վաճառել եւ այդպիսով տարածել ինֆեկցիան:

Բժիշկն անդրադարձավ նաեւ տնային պայմաններում մթերքների պահպանման կանոններին: Այսպիսով, ամռանը սննդամթերքը պետք է պահվի սառնարանում, հում եւ պատրաստի մթերքները պետք է առանձին դրվեն, ձուկ եւ միս կտրատելու տախտակները լվանալուց հետո հարկավոր է ողողել եռացրած ջրով եւ առանձին պահել բանջարեղենի համար նախատեսված տախտակներից:

Չի կարելի մոռանալ անձնական հիգիենայի մասին եւ հում մսի կամ կեղտոտ մթերքների հետ շփումից հետո լվանալ ձեռքերը:

Աբովյանը նշեց, որ այս կանոններին հետեւելը թույլ կտա խուսափել աղիքային ինֆեկցիաներից: