Երեկոյան` ընթրիքի սեղանի շուրջ, նախքան ննջասենյակ անցնելը, զուգընկերները հաճախ մկան եւ կատվի խաղ են սկսում` միմյանց երեւակայությունը բորբոքելու եւ գրգռելու համար: Եւ հանկարծ` արդեն բուն գործողության վայրում, նրանցից մեկը կարող է այնպիսի հոգնածություն եւ քնելու ցանկություն զգալ, կամ փքվածություն ու ստամոքսի խանգարում ունենալ, որ սավանների մեջ շուռումուռ գալու հեռանկարը կորցնում է իր ողջ հմայքն ու միջին սեքսի վերածվում:  Նման վերջաբանից խուսափելու համար ընթրիքի ընթացքում Medical Daily-ն խորհուրդ է տալիս  հետեւյալ 5 հակաաֆրոդիզիակ ուտեստներից խուսափել.

1. Լոբի

Այս առողջարար` բջջանյութով եւ հակաօքսիդանտներով հարուստ ուտելիքը միաժամանակ նաեւ ուժեղ հակաաֆրոդիզիակ միջոց է համարվում` իր «գազաստեղծ» հատկությունների շնորհիվ: Ճիշտ է` որոշ դեպքերում գազերով հագեցված լինելու ձեր մտահոգությունները կարող են չափազանցված լինել, բայց երբ խոսքը սեքսին է վերաբերվում, ավելի լավ է ձեռնպահ մնալ, քան` ներողություն խնդրել:

2. Շոկոլադ

Այս համեղ ուտեստը աֆրոդիզիակ է համարվում, քանի որ անանդամիդներով եւ ֆենիկէթիլամիններով է հարուստ, որոնց ազդեցությամբ օրգանիզմը ֆիզիկական ակտիվության` սեքսի ժամանակ «երջանկությունից կուրացած» վիճակ ստեղծող էնդորֆիններ է արտազատում: Այդուհանդերձ, կակաոն նաեւ մեթիլքսանտիններ է պարունակում, որոնք մաշկին անցանկալի զգայունություն են հաղորդում ` շփումների համար եւ անդառնալի քնկոտություն առաջացնում: Մասնավորապես կանանց մոտ այն կարող է նաեւ հոգնածության զգացում եւ լիբիդոյի անկում առաջ բերել:

3. Ծովամթերք

Ծովամթերքում առկա արդյունաբերական թափոնները, մասնավորապես պոլիքլորինացված բիֆենիլների տեսքով, կարող են քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ, իսկ կանանց պարագայում` նաեւ սեքսի ցանկությունից զրկել:

4. Տապակա

Տապակած ուտեստները ոչ միայն առողջության, այլ նաեւ` սեքսի համար են վնասակար, քանի որ դրանց մեջ առկա ճարպերը կարող են տղամարդու եւ կնոջ լիբիդոյի նշանակալի նվազեցման պատճառ դառնալ:

5. Ադի-բուդի

Կինոթատրոններում լայն տարածում գտած այս ուտեստը եւս տղամարդկանց մոտ կարող է սեքսի արգելակ դառնալ: Պատճառը կրկին քիմիկատներն են, որոնք կարող են պարկերից, վառարանից կամ թավայից անցնել: