Գլխի մազածածկույթի կորուստը թե տղամարդկանց, եւ թե կանանց շրջանում շատ ավելի լայն տարածում ունի, քան որեւէ մեկին կարող  է թվալ: Մաշկաբանների ամերիկյան ակադեմիայի տվյալներով, մինչեւ 50 տարեկան տղամարդկանց կեսի մոտ ճաղատություն է նկատվում: Եւ չնայած կանանց մեծ մասը խուսափում է անգամ թեմայից խոսել, նրանց 40 տոկոսի մոտ եւս այս կամ այն տարիքում կարող է ճաղատություն սկսվել, տեղեկացնում է NewsMax Health-ը:

Շատերին տհաճություն պատճատող այս երեւույթը մեծ ի մասամբ գենետիկ պատճառներ ունի, իսկ նման դեպքերի համար բուժամիջոցներ առայժմ գրեթե չկան. եղածներն էլ ընդամենը դանդաղեցնում են գործընթացը:

Ամենալայն տարածում, թերեւս, մինոքսիդիլը (Ռոգաին) եւ ֆինաստերիդը (Պրոպեցիա) ունեն, որոնք նաեւ լուրջ կողմնակի ազդեցություններով են հայտնի:

Այդուհանդերձ, մի շարք դեպքերում կարելի է մազաթափության պատճառը գտնել: Օրինակ` քիմիական ներկերն ու հարդարանքի այլ միջոցները հաճախ ճաղատության են հասցնում: 

Սովորական դեղամիջոցները եւս մազերից զրկելու հատկություն ունեն: Բոլորս գիտենք, որ քացկեցի դեմ պայքարի համար կիրառվող քիմիաթերապիան եւ ռադիացիան մազաթափություն են առաջացնում, իսկ ահա հակաբիոտիկների կողմնակի ազդեցությունների մասին քիչ է խոսվում: Նույնը հակադեպրեսանտների, բետա-բլոկատորների, կալցիումային անցուղիների արգելակիչների, ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերի` ներառյալ իմբուպրոֆենի մասին կարելի է ասել: 

Մազաթափությունը կարող է նաեւ սթրեսի արդյունք լինել: Առողջ սննդակարգը, ութժամյա քունը եւ ֆիզիկական վարժություններն այս պարագայում բուժման լավագույն միջոցը կլինեն:

Վահանաձեւ գեղձի խանգարումները եւս կարող են մազաթափության պատճառ դառնալ: Կոշտացած եւ հեշտ ջարդվող մազերը հենց այդ օրգանի հետ կապված խնդիրների մասին կարող են վկայել:

Բացի այդ, մազերի աճը վերականգնելու նպատակով հետեւյալ սնուցիչներն են առաջարկվում.

Երկաթ.  կարմիր միսը, կանաչեղենը, ձուն եւ ոստրեն հրաշալի ընտրություն կլինեն` երկաթի ենթադրյալ պակասը լրացնելու համար:

Մագնեզիում.  ավելի քիչ շաքար ու ավելի շատ սպանախ, դդմի կորիզ, սկումբրիա եւ ոսպ ընդունեք` մագնեզիումի պակասը լրացնելու համար:

Սելենիում. Բրազիլական պնդուկը, թյունոսն ու սարդինաձուկը կվերականգնեն սելենիումի պակասն ու մազի ֆոլիկուլների աճը կխթանեն:

Բիոտին: Մի շարք B վիտամիններ չափազանց մեծ կարեւորություն ունեն` մազերի նորմալ աճ ապահովելու տեսանկյունից: Գարեջրային խմորիչները, ընկույզը, ձուն եւ սարդինաձուկը հրաշալի միջոց են` բիոտինի պակասը լրացնելու համար:

Եւ հիշեք` բոլորովին նշանակություն չունի, թե որքան մազ եք կորցրել: Ճաղատության պատճառը գտնելուց եւ համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու հետո, 3-ից 6 ամսվա ընթացքում, կարելի է ողջ մազածածկույթը վերականգնել: