Կինը կամ ընկերուհին հաճախ են ասում` սիրելիս, բժշկի մոտ գնալ է պետք: Ծանո՞թ պատմություն է: Այս արտահայտությունը կարող է նույնիսկ այն դեպքերում հնչել, երբ ոչ մի խնդիր չունեք, իսկ եթե բողոքներ կան` ձեռքներից չեք ազատվի: Այդուհանդերձ, հարկավոր է ընդունել, որ հաճախակի բժշկին այցելելով, վաղ ախտորոշման շնորհիվ, առողջության հետ կապված լուրջ խնդիրներ են լուծվում:
Բացի պրոֆիլակտիկ այցելություններից, կան մի շարք բաներ, որ տղամարդիկ անձամբ` առանց բժշկի օգնության կարող են պարզել:
Էրեկտիլ դիսֆունկցիայի հետեւանքները
Շատերը տեղյակ չեն, որ էրեկտիլ դիսֆունկցիան կարող է զարկերակների խցանման կամ երկրորդ տիպի շաքարախտի վաղ ախտանշան լինել: Բացի այդ, առնանդամի վրա նկատվող բշտիկներն ու գորտնուկները, ամենայն հավանականությամբ, սեռական հերպեսի առկայության մասին են վկայում:
Ամորձու ուռուցքի կանխարգելում
Ամորձու ուռուցքի առկայությունը բացառելու նպատակով կարելի է հետեւյալ ստուգումներն իրականացնել.
• Կանգնեք տաք ցնցուցի տաք այնպես, որ ամորձիները ցած կախվեն
• Ամորձիներից մեկը ձեռքով պահեք, մյուսը առաջ ու ետ շարժեք: Եթե ամրություն զգաք` ուրեմն ամեն ինչ կարգին է: Նույն կերպ մյուսը ստուգեք:
• Եթե ամորձու մեջ փափկություն եք զգում, հարկավոր է բժշկից հանդիպում խնդրել:
Պաշտպանեք ձեր ունեցվածքը
Ստուգեք ինքներդ ձեզ
Ամորձու քաղցկեղը 250 տղամարդուց մեկի մոտ է պատահում, 50 տոկոս դեպքերում` 35-ից ցածր տարիքում:
Այս 90 տոկոս դեպքերում բուժելի հիվանդության բացահայտման հիմնական եղանակն ինքնաստուգումներն են:
Սեռական խնդիրներն անուշադրության մի վատնեք
40-ից ցածր տարիքում տղամարդկանց 25 տոկոսի մոտ էրեկտիլ դիսֆունկցիա է նկատվում, ինչը զարկերակների խցանման եւ երկրորդ տիպի շաքարախտի վաղ ախտանշան կարող է լինել:
Բժշկից մի խուսափեք
Պարբերական բնույթ կրող հաճախումների արդյունքում բազմաթիվ վտանգավոր հիվանդություններ կարող են բացահայտվել, ներառյալ` շագանակագեղձի քաղցկեղը, որը 6-ից 1 տղամարդու մոտ ի հայտ գալու սպառնալիք է ներկայացնում:
Առնանդամն ուշադրության կենտրոնում պահեք
ԱՄՆ-ի 14-49 տարեկան 6 բնակիչներից մեկը հերպես ունի: Միշտ անվտանգ սեքսին ապավինեք եւ ուշադիր եղել` բշտիկների եւ գորտնուկների նկատմամբ:






