Խերեսը եւ պորտվեյնը ամենավտանգավոր ալկոհոլային խմիչքներն են, հավաստիացնում է Մեծ Բրիտանիայի Բրայթոնի համալսարանի գիտնական Հալ Սոսաբովսկին։
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, այս երկու խմիչքները, մասնագետի խոսքով, աչքի են ընկնում նրանով, որ արագ են ներծծվում եւ համեմատաբար ավելի շատ էթանոլ են պարունակում՝ մոտ 20 տոկոս։
Բայց վտանգավոր են նաեւ վիսկին ու մյուս թունդ խմիչքները, քանի որ դրանք հանգեցնում են հարբածության։ Միեւնույն ժամանակ, բարձր աստիճանի պատճառով դրանք դանդաղ են ներծծվում արյունատար համակարգում, քանի որ ազդում են ստամոքսի բջիջների աշխատանքի վրա, նշել է Սոսաբովսկին։
Նա նաեւ նախազգուշացրել է փրփրուն գինիների չարաշահումից, որոնք նույնպես արագ են հարբեցնում։
Բժշկի խոսքով՝ չարժե ալկոհոլից հետո ջուր խմել հարբածությունը դանդաղեցնելու նպատակով, եթե խոսքը թունդ խմիչքի մասին է, որի մեջ սպիրտի պարունակությունը 40 տոկոս է։ Խորհուրդ չի տրվում նաեւ թույլ խմիչքները խառնել ծանրերի հետ, դա նույնպես ոչ մի լավ բանի չի բերի։






