Անգլիայի Լադլոու քաղաքից 26-ամյա Քեյթ Գիբբոնսը հղիության ժամանակ եւ ծննդաբերությունից հետո գիրացել է մինչեւ 100 կգ: Ապա մեկ տարում նրան հաջողվել է նիհարել 40 կիլոգրամով:
The Sun-ի հաղորդմամբ՝ Քեյթը տառապել է հետծննդաբերական դեպրեսիայով: Նա սնվել է միայն կիսաֆաբրիկատներով: Նման կենսակերպը չի կարող չազդել արտաքինի վրա, եւ շուտով նա սկսել է կշռել 100 կգ:
2018-ի դեկտեմբերին սուրբծննդյան տոնի ժամանակ կինը հրաժարվել է լուսանկարվել հարազատների հետ, քանի որ ամաչել է իր արտաքինից: Սակայն նրա ամուսինը համոզել է գոնե մեկ տոնական լուսանկար անել որդու հետ: Տեսնելով այդ լուսանկարը՝ Քեյթը լացել է ամբողջ գիշեր եւ կերել բոլոր քաղցրավենիքները: Հաջորդ օրը նա որոշել է նիհարել եւ դիմել է սննդաբանի օգնությանը:
Կինը սկսել է ճիշտ սնվել եւ ամեն անգամ, երբ ցանկացել է քաղցրավենիք ուտել, նայել է այդ լուսանկարին: Ճիշտ սննդակարգի շնորհիվ նա այժմ կշռում է ընդամենը 60 կգ: Այժմ նա անհաբերությամբ է սպասում Սուրբ Ծննդին եւ պատրաստվում է շատ լուսանկարներ անել:
Լուսանկարը՝ Kate Gibbons-ի






