Բրնձի բաղադրության մեջ կան ոչ միայն օգտակար սննդանյութեր, այլ նաեւ ոչ օրգանական մկնդեղ, որը կարող է բացասաբար ազդել մարդու օրգանիզմի վրա: Մկնդեղը հայտնվում է բրնձի մեջ աղտոտված գրունտային ջրի միջոցով: Համարվում է, որ սննդամթերքներում մկնդեղը կարող է նպաստել մարդու մոտ քաղցկեղի, դիաբետի եւ սրտային հիվանդությունների զարգացմանը:
Ինչպե՞ս պատրաստել բրինձը, որպեսզի դրա մեջ որքան հնարավոր է քիչ մկնդեղ մնա: Այդ հարցին պատասխանել է պրոֆեսոր Էնդի Մեհարգը Քվինսի համալսարանից, հաղորդում է Focus.de-ն:
Պրոֆեսորը վերլուծել է բրնձի օգտագործման 3 միջոց.
Առաջին միջոց
Նախ փորձագետը պատրաստել է բրնձի մի մասը ջրի երկու մասերով. մարդկանց մեծ մասը հենց նման կերպ է բրինձ պատրաստում: Պատրաստի ուտեստի վերլուծությունը ցույց է տվել, որ մկնդեղի պարունակությունը կազմել է 84 տոկոս:
Երկրորդ միջոց
Պրոֆեսորը պատրաստել է բրնձի մի մասը ջրի 5 մասերով: Նման պատրաստման դեպքում մկնդեղի պարունակությունը կրճատվել է 2 անգամ:
Երրորդ միջոց
Պրոֆեսորը բրինձը թրջել է գիշերը, ապա առավոտյան լվացել է այն, որից հետո եփել է ջրի 5 մասերով: Պատրաստի ուտեստում մկնդեղի պարունակությունը նվազել է 82 տոկոսով:
Ի հավելումն պրոֆեսոր Էնդի Մեհարգը խորհուրդ է տվել օգտագործել բասմատի բրինձ: Նրա խոսքով՝ այդ տեսակի բրնձի մեջ քիչ քանակությամբ մկնդեղ է պարունակվում:






