Ռիո դե Ժանեյրոյի դաշնային համալսարանին կից գործող կենսաբժշկական գիտությունների ինստիտուտի գիտահետազոտական խմբերից մեկի անդամները պարզել են, որ ուղեղի կառույցում ամենամեծ թիվ կազմող բջիջները՝ աստղանման աստրոցիտները,նշանակալի դերակատարում ունեն որոշ նյարդաբանական խանգարումների զարգացման գործում:

Աստրոցիտները էլեկտրական կամ քիմիական ազդակների՝ բջջից բջիջ՝ սինապսներով փոխանցումը կարգավորելու գործառույթ են իրականացնում, առանց որի մարդը որեւէ բան սովորելու, հիշողություններ ստեղծելու, ընկալելու եւ կոգնիտիվ կարողություններ դրսեւորելու, ինչպես նաեւ խթանող եւ ճնշող գործառույթների միջեւ հավասարակշռություն պահպանելու հնարավորություն չէր ունենա, հաղորդում է Medical Daily-ն:

Խթանիչ ազդակները ուղեղի աշխատանքը ակտիվացնելու, իսկ ահա ճնշողները՝ արգելակելու, հանգստացնելու եւ խթանիչ ազդակների ազդեցությունը թուլացնելու գործառույթ են իրականացնում: Դրանց շնորհիվ են մարդու տրամադրությունը, քունը, քաշը, մարսողությունը եւ մի շարք այլ գործառույթներ վերահսկվում:

Սինապսները ձեւափոխվելու եւ գործառույթներ փոխելու հատկություն ունեն, ինչը, որոշ հանգամանքների առկայության պարագայում, աուտիզմի, էլիլեպսիայի, կախվածության կամ դեպսերիայի առաջացման վտանգով է հղի: Ինչպես լաբորատոր մկների եւմարդկանց վրա իրականացված  փորձարկումներն են ցույց տվել, խթանիչ սինապսների ձեւափոխման գործում հատկապես մեծ է աստրոցիտների կողմից արտադրվող Բետա 1 ձեւափոխման գործոն (TGF β1) անունը կրող սպիտակուցի դերակատարությունը:

Այլեւս պատկերացում կազմելով որոշ նյարդաբանական խանգարումների առաջազման պատճառների մասին, գիտնականներն այսուհետ կարող են դրանց բուժմանը միտված դեղամիջոցների հայտնաբերման ուղղությամբ աշխատել: