Ավստրալացի փորձագետների համոզմամբ, ալկոհոլի եւ էներգետիկ ըմպելիքների՝
երիտասարդների շրջանում լայն տարածում գտած համադրությունը հարբեցողություն է խթանում, հաղորդում է Medical Daily-ն:
18-30 տարեկան 75 կամավորների՝ 46 կանանց եւ 29 տղամարդկանց մասնակցությամբ իրականացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ հիշյալ համադրությանը նախապատվություն տվողները, միայն ալկոհոլ օգտագործողների հետ համեմատությամբ, խմելու գործընթացը շարունակելու առավել մեծ կարիք են զգում:
Փորձագետների համոզմամբ, էներգետիկ ըմպելիքների՝ հարբեցողություն հրահրելու հատկությունը ալկոհոլային ինտոքսիկացիայի վրա ունեցած ազդեցությամբ է պայմանավորվում: Խոսքը, մասնավորապես, կոֆեինի մասին է, ինչը ադենոզինի՝ ալկոհոլի ազդեցությամբ հաճույք պատճառող ֆերմենտի արտադրություն խթանելու կարողություն ունի: Բացի այդ, շաքարի բաղադրությունը եւս կարող է ալկոհոլի ծարավ առաջացնել:
Թեւ չափավոր օգտագործման դեպքում ալկոհոլի եւ էներգետիկ ըմպելիքների համադրությունը կարող է անվտանգ համարվել, սովորաբար այն հարբեցության է հանգեցնում: Այդուհանդերձ, փորձագետների համոզմամբ, էներգետիկ ըմպիելիքների վաճառքը սահմանափակելու համար բավականաչափ հիմքեր չկան: Յուրաքանչյուր մարդ կամքի ազատություն ունի, եւ համադրության հետեւանքների մասին տեղյակ լինելով, կարող է խմիչքի չափաբաժինը վերահսկել:
Այնպես որ խնդիրն առավելապես տեղեկացվածությանն է վերաբերում:






