Տասնյակ տարիներ շարունակ բժիշկները Կեգելի վարժություններ միայն կանանց էին նշանակում՝ միզաթափության կանխարգելման, բուժման, ինչպես նաեւ՝ սեռական ակտիվության խթանման նպատակով: Այժմ օնկոլոգները պնդում են, որ կոնքային հատակի տոնուսի բարձրացմանը միտված վարժությունները նույն նպատակով կարող են նաեւ տղամարդկանց համար օգտակար լինել, հաղորդում է NewsMax Health-ը:

Տղամարդկանց եւ կանանց կոնքային հատակի մկանները միեւնույն տիպի են եւ տարիքի հետ թուլանալու հատկություն ունեն, սակայն դրանց աշխատանքը խթանող վարժությունների՝ մի քանի վայրկյանով լարման եւ ազատ արձակման շնորհիվ, միզաթափության զսպման տեսանկունից, կարելի է նկատելի արդյունքների հասնել: Վարժությունները սովորաբար օրական 10-15 անգամ են արվում:

Բացի այդ, կլինիկական փորձարկումները ցույց են տվել, որ Կեգելի վարժությունները էրեկտիլ դիսֆունկցիայով տառապող տղամարդկանց պարագայում սերմնաժայթքում եւ սեռական ակտիվություն խթանելու ներուժ ունեն:

Փորձագետների համոզմամբ, վարժություններն իրենց արդյունավետությամբ ոչ միայն չեն զիջում Վիագրային, այլեւ չունեն կողմնակի ազդեցություններ։