Հարավային Ամերիկայում որպես «չար արծվի ծառ» հայտնի Բրուգմանսիան հոգեակտիվ բույս է եւ  հզոր դեղամիջոց, որը երկար տարիների ընթացքում նշանակալի դեր է խաղացել հարավամերիկյան բժշկության եւ շամանների գործունեության մեջ:  Բույսի բոլոր հատվածները, հատկապես ՝ տերեւներն ու  ծաղիկները  օգտագործվել են որպես դեղամիջոց: Այն նաեւ օգտագործվում  է մահացած նախնիների հետ կապ հաստատելու  ծիսակատարությունների եւ արարողությունների ժամանակ:

Որպես հրեշտակի փող հայտնի բույսի զանգակաձեւ ծաղիկները  գեղեցիկ են  եւ բուրավետ, հաղորդում է Fox News-ը:

Բրուգմանսիայի մեջ պարունակվող տրոպանովային ալկալոիդները տարբեր կիրառություններ ունեն՝  սկոպալամինի միջմաշկային պլաստիրները կիռավում են սրտխառնոցի թեթեւացման համար, ծննդաբերությունների ժամանակ խառվում է օփիատների հետ՝ ցավազրկման համար, ինչպես նաեւ ասթմայի բուժման համար նախատեսված դեղամիջոցի բաղադրիչ է:

Գիոսցիամինը օգտագործվում է աղեստամոոքսային խանգարումների, այդ թվում կոլիկաների, դիվերտիկուլիտի,  կծկումների, պեպտիկ խոցերի եւ գրգռված աղու համախտանիշի բուժման համար: Օփիատների հետ խառնելու դեպքում՝ նվազեցնում են նեյրոպաթիկ ցավերը: Գիոսցիամին դեղը շուկայում հայտնի է տարբեր անուններով:

Առողջապահության միջազգային կազմակերպությունում Ատրոպինը գրանցված է որպես ակնաբուժական հետազոտության ժամանակ բիբը լայնացնող դեղամիջոց: Կլեոպատրան երբեմն ատրոպին էր կաթեցնում աչքերին՝ բբերը լայնացնելու եւ աչքերին թախծոտ հայացք տալու համար: Ատրոպինը նաեւ կիրառվում է սրտի կանգի եւ  որոշ նյարդապարալիտիկ թունավորումների բուժման ժամանակ:

Բրուգմանսիայի մեջ պարունակվող բոլոր երեք տրոպանային ալկալոիդները շատ թունավոր են նույնիսկ աննշան քանակություններով եւ պետք է օգտագործվեն մեծ զգուշությամբ: Ներքին ընդունման դեպքում նրանք կարող են առաջացնել գլխապտույտ, սրտխառնոց, փսխում, հաճախասրտություն,  կողմնորոշման խանգարումներ, հալյուցինացիաներ, տարօրինակ պահվածք եւ նույնիսկ մահ:

Թեյի տեսքով ընդունման դեպքում բրուգմանսիան կարող է էքստրեմալ եւ նույնիսկ դժոխային տեսիլքներ առաջացնել: Շամանների մեծ մասը  բրուգմանսիա են կիռաաում չար հրեշների, մարդակերների, թունավոր օձերի պատկերներ առաջացնելու համար:

2006 թվականին հոգեբուժության եւ նյարդաբանության եվրոպական ամսագրում հրապարակված հոդվածում մանրակրկիտ նկարագրվում էր 18-ամյա գերմանացի երիտասարդի պատմությունը, ով բրուգմասիայի երկու ծաղիկից պատրաստված թեյ էր խմել: Թեյը խմելուց որոշ ժամանակ անց նա լոգարան էր մտել եւ դաժանաբար այլանդակել ինքն իրեն: Կիրառումից հետ նա նաեւ ունեցել էր հիշողության կորուստ՝ ամնեզիա: Նախկինում նա չէր ունեցել հոգեկան բնույթի խանգարումներ: Բրուգմանսիան կարող է այդ աստիճանի աղավաղել իրականության զգացողությունը: Մի՛ խմեք բրուգմանսիայով թեյ: