Մեծ Բրիտանիայից Էսթեր Սթենհոուփը 45 տարեկանում բախվել է սրտի նոպայի հետ: Մինչ այդ նա շատ էր աշխատում եւ փորձում էր ամեն տեղ հասցնել, բայց տեղի ունեցածը նրան ստիպել է ամբողջովին փոխել իր կենսակերպը:

Ինչպես պատմում է Daily Mirror-ը, Էսթերը, ով այժմ 48 տարեկան է, հեռուստատեսությունում սկսել է աշխատել 90-ականների սկզբից: Նրա խոսքերով՝ ինքը անխոնջ աշխատել է եւ համարյա չի հանգստացել: Երկու երեխաների ծնվելուց հետո նա մտածել է մարզասրահ հաճախելու մասին, սակայն աշխատանքային գրաֆիկն այնքան ծանրաբեռնված է եղել, որ չի կարողացել ժամանակ գտնել սպորտի համար: Բոլոր հիվանդությունները նա միշտ ոտքի վրա է տարել։

2011-ին Էսթերը որոշել է բացել իր սեփական բիզնեսը, որի պատճառով նրա կյանքում ավելի շատ գործ է հայտնվել։

«Ես պարզապես չէի կարող մերժել որեւէ հաճախորդի, ես ստանձնում էի ցանկացած գործ: Ինձ հաճույք էր պաճառում այն, ինչով զբաղվում էի, բայց շուտով սկսեցի հասկանալ, որ չափազանց շատ բան եմ վերցնում ինձ վրա» - խոստովանել է նա:

2017-ի հունիսին Էսթերը օդանավակայանում նստած է սպասելիս է եղել իր հերթական գործուղմանը Ամստերդամ: Հանկարծ նրա համար շնչելը դժվարացել է, եւ նա ծանրություն է զգացել կրծքում: Առաջիկա շաբաթներին այս նոպաները կրկնվել են եւս մի քանի անգամ, եւ հարսը ստիպել է Էսթերին բժշկի դիմել:

Սրտաբանը Էսթերին հայտնել է, որ նա սրտի նոպա է ունեցել եւ հոսպիտալացման կարիք ունի: Տարիների ընթացքում առաջին անգամ կինը մեկ շաբաթ անցկացրել է հանգստանալով իր հոգսերից: Սա նրան ստիպել է հասկանալ, թե ինչպես է ուժասպառ արել իր օրգանիզմը, եւ որ ինչ-որ բան պետք է փոխել:

Հիմա Էսթերը շատ ժամանակ է հատկացնում իրեն եւ իր առողջությանը: Նա թողել է ծխելը, գրանցվել է մարզասրահում եւ կարգավորել է իր օրվա ռեժիմը: Նա նաեւ հրաժարվել է իր որոշ նախագծերից, սովորել է ճիշտ բաշխել ժամանակը եւ իրեն թույլ տալ հանգստանալ: Սրա համար նա շնորհակալ է հիվանդությանը, որը առիթ դարձավ վերանայելու կյանքի հանդեպ իր հայացքները: