Ձմերուկը քիչ քանակությամբ կալորիաներ է պարունակում, սակայն գիրության հակում ունեցող մարդիկ պետք է իմանան, երբ եւ ինչ մթերքների հետ այն ոչ մի դեպքում չի կարելի ուտել։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասել է Da Vinci կլինիկայի դիետլոգ-էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը։
Նրա խոսքով՝ ձմերուկի մոտ 92 տոկոսը ջուր է, մնացած 8 տոկոսում պարունակվում են շաքարի տարբեր տեսակներ՝ մասնավորապես մոնո- եւ դիսախարիդներ, այսինքն, պարզ ածխաջրեր, որոնք չափից շատ օգտագործման դեպքում կարող են գիրացնել։ Միկրոէլեմենտներ ու վիտամիններ ձմերուկում նույնպես կան, սակայն՝ քիչ քանակությամբ։
Ինչպե՞ս է պետք ուտել ձմերուկը, որպեսզի այն չգիրացնի։ Դիետвլոգի խոսքով՝ մեկ անգամ կարելի է ուտել ոչ ավելի, քան 250-300 գրամ ձմերուկ. այդ քանակությունը բավական է՝ սովի զգացողությունը մարելու համար։ Բացի այդ, ձմերուկը չի կարելի ուտել այլ՝ մանավանդ յուղ պարունակող մթերքների հետ, քանի որ պարզ ածխաջրերի եւ յուղերի համադրությունը կարող է նպաստել ավելորդ քաշի առաջացմանը։
Դիետոլոգը նաեւ խորհուրդ է տալիս գիրության հակում ունեցող մարդկանց երեկոյան ժամը 18։00-ից հետո ձմերուկ չուտել։






