2007 թվականի նոր օրենքը հաստատեց լամպերի արտադրության նոր չափանիշներ. Սովորական 40 վատանոց լամպի անալոգը հավասար է էներգախնայող 10,5 վատանոց լամպին, այն ժամանակ, երբ 60 վատանոց սովորական լամպը՝ ընդամենը 11 վատանոցի:
Դա փաստացի նշանակում է, որ սովորական լամպերը կխամրեն, իսկ նոր կոմպակտ ֆլյուորեսցենտային լամպերը դեռ կշարունակեն լուսավորել:
Չնայած այս անցումը վերջին հաշվով միտում ունի էներգիա խնայել, այն կարող է ոչ այդքան արդյունավետ լինել մյուս տեսանկյուններից: Կոմպակտ լյումինիսցենտային լամպերի օգտագործումը փաստացի կարող է անցանկալի ազդեցություն ունենալ առողջության՝ հատկապես մարդու մաշկի վրա:
Վտանգը լամպերի դիզայնի մեջ է: Ֆլյուորեսցենտային լամպերն ունեն հեղուկ սնդիկի ոչ մեծ խողովակ, եւ երբ լամպը միացված է՝ մտնող էլեկտրական հոսանքը սնդիկի մի մասը վերածում է գազի:Այդ գոլորշին արձակում է անտեսանելի ուլտրամանուշակագույն լույս (ՈւԼ), որը հետո կլանվում է լամպը ծածկող լյումինոֆորի միջոցով: Ծածկն ունի երկակի նշանակություն՝ ՈւԼ ճառագայթների կրկնակի կլանում, եւ մարդկային մաշկի պաշտպանում:
«ՈւՄ լույսը նման է ՈւՄ ճառագայթներին, իսկ մենք չենք ուզում չափից ավել ՈւՄ ճառագայթների ազդեցություն լինի մաշկի վրա, քանի որ կենսաբանորեն դա կարող է բերել քաղցկեղի առաջացման»,- FoxNews.com-ի հետ հարցազրույցում ասաց Քլիվլենդի Բժշկական կենտրոնի լազերի եւ ֆոտոբժշկության բաժնի տնօրեն Էլմա Բարոնը:
Արդյունքում գիտնականները բացահայտեցին, որ լամպերի ազդեցությամբ տեղի է ունենում մարդու մաշկի առողջ բջիջների վնասում, որը նման է ուլտրամանուշակագույն ճառագայթման հետեւանքով առաջացած վնասմանը: յնուամենայնիվ , դեռ լիովին բացահայտված չէ, թե այս լամպերի որ ազդեցությունն է ավելի անբարենպաստ առողջության համար:
Ֆլյուորեսցենտային լամպերի օգտագործման ժամանակ եւս մեկ հարց է առաջանում՝ կարող են արդյոք վերջիններս գլխացավերի եւ միգրենի պատճառ դառնալ: Մաունտ Սինայի Իկանի բժշկական դպրոցի ցավի եւ միգրենի համաձայն, ֆլյուորեսցետնտային լամպերը թեեւ հազվադեպ, բայց առաջացնում են միգրեն, եւ « դրա պատճառն է լույսի թարթման արագությունը ՝ այն թարթում է որոշակի արագությամբ, որի միջոցով էլ մենք լաբորատորիաներում ստանում ենք ենք ստրոբոսկոպի էֆեկտ մարդկանց մոտ միգրեն առաջացնելու համար»։






