Երկարատեւ թռիչքների, վատ սննդի եւ մարզասրահ գնալու ժամանակի բացակայության դեպքում, ճանապարհորդությունը կարող է բացասական ազդեցություն ունենալ: Ինչպե՞ս խուսափել այդ անտանելի գրիպից, եթե դուք անընդհատ ճանապարհին եք կամ օդանավակայանում: Fox News պորտալը խորհրդի համար դիմեց երեք երիտասարդ տղայի, ում կյանքն անցնում է ճանապարհորդությունների մեջ. Ինչպե՞ս պահպանել սլացիկ կառուցվածքն ու վայելել ճանապարհորդությունը:
National Geographic’s –ի ճանապարհորդ Էնդրյու Էվանսը աշխատավարձ է ստանում ամբողջ աշխարհում ճանապարհորդելու եւ իր տպավորություններով սոցիալական ցանցերում ու բլոգերում կիսվելու համար: Նա 2012 թվականի ընթացքում 276 օր անց է կացրել ճանապարհորդելով եւ հույս ունի այս տարի նույնպես պահպանել այդ ցուցանիշը: Շաբաթվա ընթացքում նա ունի ամենաքիչը մեկ թռիչք եւ մեկ նոր երկիր:
Լիցքաթափվելու համար անջատեք բոլոր սարքավորումները
Անջատեք ձեր բոլոր գաջետները, հեռուստացույցը, մեկ բաժակ ջուր խմեք, դեմքին որեւէ դիմակ քսեք, բամբակով փակեք ականջները, խորը շնչեք, հետո գնացեք քնելու, ահա թե ինչ է նա առաջարկում: «Ես հազվադեպ եմ քնաբեր օգտագործում, քանի որ չեմ սիրում թուլության զգացողությունը, դրա փոխարեն թռիչքից առաջ ես ինտենսիվ վարժություններ եմ անում, ինչն էլ ինձ օգնում է քնել», ասաց նա:
Ստեղծագործեք
Երբ մոտակայքում մարզասրահ չկա, Էվանսը սովորաբար օգտագործում է ձեռքի տակ ընկածը: Հյուրանոցային համարներում նա մարզվում է, օգտագործելով աթոռներն եւ մահճակալը, մարզում է ձեռքերը ճանապարհորդական պայուսակով, եւ այլ վարժություններ է կատարում:
«Եթե ձեռքի տակ ոչինչ չկա, պետք է ստեղծագործ լինել» ,- ասաց նա: «Ես մարզումներ եմ կատարում ծառերի ճյուղերից կախված, կամ հյուրանոցի նկուղում՝ բաց ջրատար խողովակների վրա: Կարելի է բետոնե արգելքների վրայով ցատկել ավտոկայանատեղիում»:
Մշտական ճանապարհորդությունները նրան վազորդ են դարձրել: «Երկրի վրա ամեն տեղ կարելի է վազել, եւ ես այդպես էլ անում եմ յոթ մայրցամաքների վրա»:
Ընտրեք հնարավորինս քիչ «վատ» սնունդ
Ճանապարհորդները սովորաբար ճարպոտ սնունդ եւ ֆաստ ֆուդ են, ընտրում: Շաբաթվա ընթացքում Էվանսը իրեն մեկ ճոխ ուտեստ է թույլ տալիս, իսկ մնացած ժամանակ նա բավարարվում է կոնֆետներով եւ հացով:
«Եթե դուք սննդի ընտրության հնարավորություն չունեք, ընտերք ամենաքիչ վտանգավոր սնունդը»,- ասաց նա: «Օրինակ կարելի է ձուկ ուտել, բայց ոչ մի դեպքում մի մոտեցեք չիպսերին եւ խուսափեք հացաբուլկեղենից»:
Մարքետինգի մասնագետ եւ մարզիկ Փիտեր Շենկմենը տարեկան 250 000 մղոն է անցնում: Նա տանը հազվադեպ է սնվում, հիմնականում՝ այլ քաղաքում կամ այլ երկրում:Ահա թե ինչ է նա խորհուրդ տալիս.
Մի՛ ամաչեք
Դռնապանները, ռեստորանի աշխատողները, ավտոբուսի վարորդներն ու բորտուղեկցորդները գիտեն քաղաքի լավագույն վազքուղիները, նրանցից հարցերք: Դուք նույնիսկ կարող եք նրանց հետ վազքի մրցույթ կազմակերպել:
Անընդհատ ջուր խմե՛ք
Անընդհատ թռիչքները, ժամանակային գոտու եւ եղանակի փոփոխությունը, ինչպես նաեւ օդանավակայններում եւ հյուրանոցներում երկար նստելը ջրազրկում է օրգանիզմը: Ինչքան շատ ջուր եք դուք խմում, այնքան հեշտ է ձեր օրգանիզմը տանում ճանապարհորդությունը:
Ձեր հետ սեփական սնունդը վերցրեք՛
Ինքնաթիռի սնունդը հարուստ է ճարպերով: Շենկմենը իր հետ վերցնում է Տրանսպորտի անվտանգության Կառավարության կողմից հաստատած, քիչ տեղ զբաղացնող սնունդ՝նշով լիքը փոքրիկ պարկեր, աղ դրած տավարի միս եւ այլ առողջ սնունդ:
Travel Channel-ի «Թանգարանների Գաղտնիքները» հաղորդման հաղորդավար Դոն Ուայլդմենը օդով անցնում է միջինում 200 000 մղոն: Նա խորհորդ է տալիս պարանով ճանապարհորդել:
«Ուր էլ որ գնաք, կյանքն ավելի հետաքրքիր է դառնում,- ասաց Ուալդմեն,- Եւ այն ձեր ճամպրուկի մեջ շատ տեղ չի գրավում»:
Ննջե՛ք ինքնաթիռի վերելքի ժամանակ
«Վերելքի ժամանակ ես միշտ հենվում եմ աթոռին, փակում աչքերս, եւ ,որպես կանոն, սկսում եմ ննջել, ինչն ինձ շատ է օգնում » ,- ասաց նա:






