Երկու ձեռքերին զարկերակային ճնշման տարբերությունը կարող է լինել լուրջ ախտանշան, եթե անգամ այդ տարբերությունը փոքր է, այն կարող է մատնանշել ինֆարկտի, ինսուլտի եւ մահվան բարձր ռիսկի մասին: Այդ մասին ասվում է Hypertension լրատվականում  հրապարակված նոր հետազոտության մեջ:

Խորհուրդ է տրվում չափել զարկերակային ճնշումը հերթով երկու ձեռքերին, իսկ հետագայում մշտադիտարկել ստացված ցուցանիշներն այն ձեռքի, որին ճնշումն ավելի բարձր էր: Համաձայն ընթացիկ պատկերացումների՝ երկու ձեռքերին ավելի քան 15 միլիմետր սնդիկի սյան տարբերությունը վկայում է առողջության համար պոտենցիալ վտանգների մասին:

Երկու ձեռքերին առնվազն 10 մմ սնդիկի սյանտարբերությունը սիստոլիկ (վերին) ճնշման դեպքում հանդիպում է հիպերտոնիկների 11 տոկոսի մոտ եւ միջինում 4 տոկոս մարդկանց շրջանում: Այդ տարբերությունը կարող է պայմանավորվել զարկերակների նեղացմամբ եւ դրանց պատերի կոշտացմամբ:

Դեռ ավելին, երկու ձեռքերին զարկերակային ճնշման տարբերությունը կարող է խոսել սրտանոթային հիվանդությոնների առաջացման հավանականության մասին: Այն կապված է շաքարային դիաբետի, զարկերակային եւ գլխուղեղի անոթային խնդիրների հետ:

Էքսթերսկու համալսարանի գիտնականների անցկացրած նոր հետազոտության ընթացքում նրանք որոշել են պարզել, թե ինչ կապ կա երկու ձեռքերին զարկերակային ճնշման տարբերության եւ ինֆարկտի, ինսուլտի եւ մահվան ռիսկի միջեւ: Նրանք վերլուծել են ամբողջ աշխարհից 54 000 մարդու տվյալները:

Հետազոտությունը ցույց է տվել, որ 5 մմ. սնդիկի սյան տարբերության ավելացման դեպքում

  • 5 տոկոսով մեծանում է բարձրացման բոլոր պատճառների հետեւանքով մահվան ռիսկը;
  • 6 տոկոսով բարձրանում է սրտանոթային հիվանդությունների հետեւանքով մահվան ռիսկը;
  • 12 տոկոսով բարձրանում է սրտանոթային աղետների ռիսկը: