Չինաստանի Ցզյանսու նահանգում Չեն ազգանունով տղամարդը վերակենդանացման բաժանմունքում է հայտնվել կզակի բշտիկը սեղմելուց հետո, գրում է Daily Mail-ը:
Բշտիկը սեղմելուց հետո վարակն անցել է մաշկի տակ եւ հանգեցրել թոքաբորբի զարգացման:
Ըստ պարբերականի տվյալների՝ տղամարդուն հոսպիտալացրել են դեկտեմբերի սկզբին: Նրա կնոջ խոսքով՝ դրանից հետո իր ամուսնու ջերմությունը բարձրացել է, շնչառական խնդիրներ են սկսվել, իսկ բերանը չորացել է եւ կարմրել:
Բժիշկները զննել են նրան եւ հայտնաբերել, որ Չենի մոտ զարգացել է երկկողմանի թոքաբորբ: Նա մեկ ամիս անցկացրել է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Դեռ բժիշկները չեն շտապում նրան սովորական պալատ տեղափոխել:
Չենի բուժող բժիշկ Չժուն ասել է, որ այն բանից հետո, երբ պացիենտը սեղմել է բշտիկը, նրա մոտ բերանի խոռոչի վարակ է սկսվել, որը իջել է շնչուղիներով եւ հանգեցրել թոքաբորբի եւ թոքերի կոլապսի:
Բժիշկը խորհուրդ է տվել բշտիկները ձեռքով չդիպչել եւ չսեղմել ինքնուրույն: Բժիշկը նշել է, որ եթե այդ հատվածում բշտիկի շուրջը մաշկը կարմրել է, ուռչել է կամ դիպչելիս ցավ կա, իսկ մարմնի ջերմությունը բարձրացել է, պետք է անհապաղ բժշկի դիմել:






