Ավելորդ քաշը, հաճախակի միզարձակումը եւ անբացատրելի գլխապտույտը վկայում են 2-րդ տիպի դիաբետի ռիսկի զարգացման մասին, հայտնում է Express պարբերականը:

Մասնագետների կարծիքով` ինսուլինից չկախված դիաբետ կարելի է կասկածել մի շարք նշանների միջոցով, սակայն այս հիվանդության ճշգրիտ ախտորոշման համար անհրաժեշտ է արյան անալիզ հանձնել գլյուկոզի մակարդակի համար:

Շաքարախտի կամ նախադիաբետիկ վիճակի ախտանիշներ կարող են լինել բերանի չորությունը, դանդաղ առողջացող վերքերը, ավելորդ քաշը, հաճախակի միզարձակությունը, հոգնածությունը, տեսողության խնդիրները, սեռական օրգանների քորը եւ գլխապտույտը: Հիվանդության զարգացման բարձր ռիսկի խմբում են 40-ից բարձր տարիքի մարդիկ եւ նրանք, ովքեր ավելորդ քաշ ունեն: Անհրաժեշտ է նաեւ հետեւել ընտանեկան անամնեզում շաքարախտի դեպքեր ունեցողների առողջությանը: Այս հիվանդության զարգացման ռիսկը կարելի նվազեցնել առողջ դիետայի եւ կանոնավոր վարժությունների (միջինում շաբաթական 150 րոպե ինտենսիվ մարզումներ) օգնությամբ:

Հիշեցնենք, որ ինսուլինից չկախված կամ II տիպի շաքարախը շաքարախտի ամենատարածված տեսակն է: Հիվանդությունը կարող է մեծացնել կյանքի համար վտանգավոր վիճակների ռիսկը, այդ թվում` սրտի, արյան անոթների եւ նյարդային համակարգի ֆունկցիաների խանգարման: