Պարբերաբար գլխացավով եւ մինգրենով տառապող մարդկանց պարագայում սննդամթերքի որոշ տեսակներ կարող են ախտանշանների սրանցման խթան ծառայել, հաղորդում է FoxNews-ը:
Խոսքը, մասնավորապես, խաղողի մասին է, որը թեեւ ցածր կալորիականությունը ունի, բայց եւ C վիտամինի ու բջջանյութի հարուստ պաշարով է աչքի ընկնում: Բացի այդ, խաղողի բաղադրության մեջ բնական ամինաթթու՝ տիրամին կարելի է գտնել, որը սովորաբար սննդամթերքի մեջ առկա սպիտակուցների քայքայման արդյունքում է ձեւավորվում: Ահա հենց տիրամինն է, որ որոշ մարդկանց մոտ արյան բարձր ճնշում գլխացավ հրահրելու հատկություն ունի:
Ստորեւ սննդամթերքի մի շարք այլ տեսակներ ենք ներկայացնում, որոնք կարող են գլխացավի խթանման պատճառ դառնալ.
• Ծխահարված միս կամ երշիկ
• Հնեցված պանիչ
• Ցիտրուսային մրգեր
• Թթու կաղամբ
• Սոյայի սոուս
• Կարմիր գինի
• Գարեջրի որոշ տեսակներ
Հետազոտությամբ պարզվել է, որ խաղողի մեջ առկա տիրամինը որոշ, մասնավորապես՝ մոնոամինօքսիդազ ինհիբիտորների խմբին պատկանող հակադեպրեսանտների վրա բացասական անդրադառնալու միտում ունի: Հիշյալ դեղամիջոցներն ընդունող հիվանդները նախապես պետք է բժշկից ցուցումներ ստանան՝ սննդակարգի վերաբերյալ:






