ԱՄՆ-ի դիետոլոգները պսկազերծել են առողջ սնվելու մասին գլխավոր առասպելները եւ կոչ արել չվախենալ դիետայից հրաժարվել հավասարակշռված սննդակարգի օգտին:
Բժիշկ դիետոլոգ Մարիա Ադամսը խորհուրդ է տալիս մթերքները չբաժանել վատի եւ լավի, քանի որ եթե մարդն ուտի վնասակար մթերք, դա նրա մոտ մեղքի զգացում կառաջացնի: Մասնագետի կարծիքով՝ պիտակներից հրաժարվելը կօգնի սնունդի հետ ավելի առողջ հարաբերություններ ստեղծել եւ չհրաժարվել հանուն առողջության սիրելի ճաշատեսակներից:
Դիետոլոգ Էնն Մոնին իր հերթին նշել է, որ բացարձակապես պարտադիր չէ հրաժարվել երեկոյան 7-ից հետո ուտելուց: Նրա խոսքով՝ եթե մարդն իսկապես ցանկանա ուտել եւ քաղցած պառկի քնելու, դա կհանգեցնի ընդամենը անքնության: Դիետոլոգը խորհուրդ է տվել պարզել երեկոյան քաղցելու պատճառը՝ վերլուծելով այդ օրվա ընթացքում ընդունած սնունդը եւ շտկի ընդհանրապես սննդակարգը:
Նուտրիցիոլոգ եւ նիհարելու մասին գրքի հեղինակ Լիզա Յանգը կոչ է արել ածխաջրերը չդիվականացնել: Նա խորհուրդ է տալիս սննդակարգի մեջ ներառել ավելի շատ հատիկավոր մթերքներ, մրգեր, օսլա պարունակող բաջարեղեն (օրինակ՝ բատատ, քաղցր կարտոֆիլ), ինչպես նաեւ վարսակ, կինոա եւ գորշ բրինձ: Մասնագետի կարծիքով՝ յուրաքանչյուր մարդ պետք է իր համար ընտրի օրական սնունդ ընդունելու լավագույն թիվ՝ 3-ից մինչեւ 6 անգամ, ինչպես նաեւ չմոռանա հաշվել կալորիաները:
Դիետոլոգ-նուտրիցիոլոգ Կիվիոն Միլլերը նշել է, որ իր պացինետներից շատերը համոզված են, որ չի կարելի ուտել սպիտակ հաց, բրինձ, մակարոնեղեն, կարտոֆիլ եւ նույնիսկ բանան: Նա սովորաբար առաջարկում է այս մթերքները համակցել ավելի օգտակար ինչ-որ մթերքի հետ. օրինակ՝ խավարտի համար կարտոֆիլը եփել բանջարեղենի հետ կամ տապակած հավին ու բրինձին ավելացնել կանաչ լոբի:
Նուտրիցիոլոգ Քրիսթեն Սմիթն իր հերթին կոչ է արել սուպերմարկետներում չուղղվել միայն բանջարեղենի եւ մսի բաժիններ, ինչպես երբեմն անում են նիհարողները: Նա խորհուրդ է տվել գնել հատիկավոր մթերքներ, լոբազգիներ, ընկուզեղեն, բանջարեղենային եւ ձկան պահածոներ, ինչպես նաեւ կանճրակի եւ ձիթապտղի յուղ:
Դիետոլոգ-նուտրիցիոլոգ Սառա Շլիխտերը պնդում է, որ վերամշակված կամ գործածելու համար պատրաստի մթերքները ոչ միշտ են այդքան վտանգավոր, ինչպես դրանք նկարագրվում են: Նրա խոսքով՝ այս կարգի մեջ են մտնում նաեւ թյունոսի օգտակար եւ անվնաս պահածոները, բանկայի մեջ փակված լոբին, յոգուրտը, սառեցված բանջարեղենը, հյուսված պանիրը, հումուսը եւ արագ պատրաստման նպարեղենը: Դիետոլոգի կարծիքով՝ ժամանակ առ ժամանակ այսպիսի մթերքներ ուտելը նորմալ է, եթե մարդու ժամանակը կամ փողը չի բավականացնում լիարժեք պատրաստելու համար:






