Ճիշտ սննդակարգը կարող է էապես փոխել քնի որակը: Այս մասին հայտարարել է սննդաբան Սալլի Շի-Պո Պոոնը:
Մասնագետի խոսքով՝ քնելուց առաջ չի կարելի շատ ուտել, հատկապես դա վերաբերում է բարձր կալորիականությամբ կամ կծու սննդին: Պետք է հրաժարվել ալկոհոլից, սուրճից, թեյից եւ այլ կոֆեին պարունակող ըմպելիքներից: Մասնագետը խորհուրդ է տալիս երեկոյան քաղցը բավարարել մրգերով, անյուղ յոգուրտով կամ կաթով:
Սննդաբանի խոսքով՝ մարդիկ ավելի արագ են քնում եւ ավելի երկար քնում տրիպտոֆան պարունակող սնունդ օգտագործելուց հետո: Նման մթերքների թվում են՝ կաթ, հնդկահավ, հավ, ձուկ, ձու, լոբի արախիս, պանիր:
Բացի այդ, լավ քնելու համար օգտակար է սելենով հարուստ սնունդը: Այն պարունակվում է մսի, ծովամթերքի, կաթնամթերքի, ընկույզի, հացահատիկի մեջ:
Մասնագետը նաեւ խորհուրդ է տալիս երեկոյան երկու կիվի ուտել: Նրա խոսքով՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ մրգի օգտագործումը քնելուց մեկ ժամ առաջ օգնում է ավելի արագ, երկար քնել եւ քիչ արթնանալ գիշերը:






