Ավստրալիացի սննդաբան Ռեբեկա Գաութորնը հերքել է միդերն օգտակար եւ դիետիկ շոկոլադի մասին միֆերը:
Ինչպես պատմում է The Daily Mail-ը, մասնագետը համեմատել է մի քանի տեսակի շոկոլադի կալորիականության պարունակությունն ու կազմը՝ կաթնային, մուգ եւ վեգանական շոկոլադի, որը պատրաստվում են առանց կաթի կամ այլ կենդանական արտադրանքի օգտագործման:
Ի հեճուկս սպասումներին՝ պարզվել է, որ կաթնային շոկոլադն ամենաքիչ կալորիականն է: Ավելին, այն վեգանական շոկոլադի գրեթե երկու անգամ քիչ հագեցած ճարպեր էր պարունակում, որը շատերը սխալմամբ ավելի առողջարար են համարում: Որքան էլ տարօրինակ է, մուգ շոկոլադով նույնպես զիջում է կաթնայինին այս ցուցանիշով, սակայն՝ ավելի քիչ:
«Եթե մուգ կամ վեգանական շոկոլադ եք սիրում, ապա, ի սեր Աստծո, շարունակեք ուտել,- ասել է Գաութորնը:- Բայց եթե նախընտրել եք այն միայն այն պատճառով, որ կարծում եք, որ այն ավելի առողջարար է, դա նշանակում է, որ ավելի լավ է շոկոլադ ուտել, որը ձեզ իսկական հաճույք է պատճառում»:






