Սրտի անկանոն աշխատանք ունեցողների մոտ  դեպրեսիայի առաջացման հավանականությունն ավելի շատ է, վկայում է Գերմանիայում իրականացված նոր հետազոտությունը:

Նախասրտերի շողացումը  սրտի ռիթմի խանգարումներից մեկն է, որը  կապ ունի սրտի  վերին խոռոչների հետ: Դա կարող է պայմանավորված լինել մի շարք խնդիրներով՝ սրտի կաթվածով, վարակներով եւ սրտի փականների խնդիրներով:  Շողացման համար ռիսկի գործոն են ճարպակալումը, զարկերակային ճնշումը, խոլեստերինի բարձր մակարդակը եւ շաքարախտը:

Բժիշկներին արդեն վաղուց հայտնի է, որ  հիվանդների հոգեկան վիճակը կարող է ազդել  իրենց ինքնազգացողության վրա, նաեւ այն բանի, թե հետեւում են արդյոք բժշկի ցուցումներին եւ թե ինչպես են իրենք ընկալում իրենց հիվանդության ծանրության աստիճանը, տեղեկացնում է Newsmax Health-ը։

Համբուրգի համալսարանի սրտաբանական կենտրոնի բժիշկ Ռենատա Շնաբելը եւ նրա գործընկերները որոշեցին հետազոտել, թե ինչպես է ազդում դեպրեսիան նախասրտերի շողացաման ընթացքի եւ հիվանդի զգացողության վրա:

Շնաբելի թիմն ուսումնասիրեց 10 000 հասուն հիվանդների տվյալներ, որոնցից 309-ը ունեին նախասրտերի շողացում (ՆՇ), իսկ մյուսները ոչ: Հետազոտողները համեմատեցին ՆՇ ունեցողների  եւ  չունեցողների մոտ դեպրեսիայի մակարակը:Միջինում, ՆՇ ունեցող մարդկանց  մոտ դեպրեսիան գնահատվում էր 4 միավոր, մյուսների մոտ՝ 3:

Սրտխփոց ունեցողնեի մոտ դեպրեսիայի ախտանշանների հայտնաբերումը եւ  բուժումը կարող է օգնել ինքնազգացողության լավացման հարցում: